Հայրիկյանի կանխատեսումը

08/09/2009

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները խոսում են երկու երկրների հարաբերություններում առաջընթացի մասին: «Այդ առաջընթացը ընկալելու եւ հօգուտ մեր ժողովրդի օգտագործելու համար, մենք պետք է մեկ անգամ եւս հայտարարի բերենք մեր անցած ճանապարհը: Հետեւելով վերջին զարգացումներին` մենք անհրաժեշտություն ենք զգում նայել մեր անցյալին»,- նշել է նա` հավելելով, սակայն, որ, իր կանխատեսումներով` հայ-թուրքական սահմանի բացումը շուտ չի լինի, քանի որ Թուրքիան ունի ճանապարհից հետ կանգնելու «պահեստային իր տարբերակը»: Այսինքն` թուրքական մեջլիսի կողմից փաստաթղթերի չընդունումը: «Այնուամենայնիվ, այն, ինչ արվեց, երկու երկրների միջեւ սառույցը կոտրելու մեծ քայլ էր»,- ասել է Հայրիկյանը: