ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ: Ի դեպ, այս պաշտոնում Չիլինգարյանը փոխարինելու է Կարինե Մինասյանին, ով երեկվանից վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ զբաղեցնելու է Պետեկամուտների կոմիտեի 1-ին փոխնախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարում նշել էինք, թե ինչպես է Չիլինգարյանը` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ծաղկեցնում իրեն պատկանող «Ահարոն Պարադիգմա» խորհրդատվական ընկերությունը: Մասնավորապես` Չիլինգարյանը հաճախորդներ էր ապահովում իր ընկերության համար: Հիշեցնենք, որ Չիլինգարյանի «տանիքը» համարվում է Տ. Սարգսյանը, ինչը նրան հնարավորություն է տալիս պետական աշխատանքի փոխարեն սեփական բիզնեսի համար «կլիենտ կպցնել»: