Կայացած չէ

08/09/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը: «Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու մեր ընտրական համակարգը»,- հանդիպման ժամանակ ասել է Ս. Սարգսյանը` կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: