Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` թուրքական հանրապետությունների առաջնորդների գագաթաժողովի շրջանակում հոկտեմբերի 3-4-ին այցելելու է Նախիջեւան: Թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ, այցի շրջանակում ծրագրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ «փակ դռների հետեւում առանձին հանդիպում», որտեղ Գյուլը մտադիր է «անձամբ» ներկայացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու մասին նախաստորագրված արձանագրությունները: