Զուգահեռ գործընթացներ են

02/09/2009

Չնայած հայկական կողմը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հիմնախնդրի հետ, իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները դրանք համարում են զուգահեռ գործընթացներ, այնուհանդերձ, Անկարան մտադիր չէ հրաժարվել այս երկու խնդիրները միաժամանակ լուծելու մտադրությունից: Երեկ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հաստատելով Թուրքիայի ցանկությունը բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների` այդ թվում եւ Հայաստանի հետ: Սակայն, ըստ նրա` որպեսզի կողմերը գան համաձայնության, Անկարան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը կնախորդի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: