Կարեւոր քայլեր` առաջիկայո՞ւմ

02/09/2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում հնարավոր են շատ կարեւոր քայլեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նրա խոսքով` Հեյբելիադա կղզում արդեն տեղի է ունեցել հայկական եւ թուրքական կողմերի հանդիպումը: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն արձանագրվել են որոշակի տեղաշարժեր, «սակայն առանց խորհրդարանի համաձայնության՝ ցանկացած ստորագրված արձանագրություն չի կարող ունենալ իրավական ուժ»: Այս առումով, երեկ Թուրքիայի վարչապետը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ալի Շահինի հետ: Բացի այլ հարցերից, քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները: