Վերջերս տարբեր շրջանակներում կրկին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ամենաշատը քննարկվում է այն վարկածը, որ Ռ. Քոչարյանն իր վերադարձը ցանկանում է ապահովել ՀՅԴ-ի միջոցով: Ըստ լուրերի` արդեն մշակվել են նույնիսկ այդ սցենարի դետալները: Մասնավորապես ԼՂ-ի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ տնտեսության վատ վիճակի հողի վրա առաջիկայում ՀՅԴ-ն կարող է հանդես գալ գործող իշխանությունների քննադատությամբ, բողոքի ակցիաներ կազմակերպել` այդպիսով փորձելով արդարացնել Քոչարյանի վերադարձը: Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ
ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը այդ լուրը թեեւ անհեթեթություն, «անլուրջ վարկած» է համարել, բայց չի էլ հերքել: Ապա ավելացրել է. «Եթե օրերից մի օր Ռ.Քոչարյանը որոշի գալ քաղաքականություն, այն ժամանակ մենք կճշտենք մեր դիրքորոշումները, հարաբերությունները քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանի հետ»: