Հնարավոր է՝ ձգձգվի՞

02/09/2009

«Այս փաստաթուղթը, փաստորեն, ճանապարհային քարտեզ է, գործողությունների ծրագիր: Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ճանապարհային քարտեզ չէր: Իսկ սա ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ նշված են գործողությունների ծրագիրը եւ ժամկետները»,- անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին, երեկ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, սակայն, որ հնարավոր է` գործընթացի ձգձգման ռիսկեր ի հայտ գան` օրինակ բերելով Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ 1993թ. ստորագրված ճանապարհային քարտեզը:«Կարծում եմ, ներկայիս ընդդիմություն-կոալիցիա դասավորության պարագայում իշխանությունների կամքի առկայության դեպքում ՀՀ Ազգային ժողովում այդ փաստաթուղթը կվավերացվի: Կվավերացվի՞ այն Թուրքիայում, թե՞ ոչ, չեմ կարող ասել, սակայն հարցի ձգձգումը հնարավոր է: Այլ հարց է, որ Թուրքիայի համար շահավետ չի լինի, եթե Հայաստանում այն ստորագրվի, իսկ Թուրքիայում ձգձգվի, քանի որ մենք կլինենք «լավը», իսկ թուրքերը` «վատը»,- ասել է նա: