Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ըստ ՀՀ նախագահական նստավայրի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Քլինթոնի նախաձեռնությամբ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: