ՀՀ Մշակույթի նախարարությունը վերջապես պատասխանել է Վերահսկիչ պալատի (ՎՊ) 3 ամիս առաջ հրապարակած բացահայտումներին: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հունիսի 1-ին ներկայացրել էր այդ նախարարության կողմից կատարված մի շարք աղաղակող չարաշահումները: Նախարարությունը չհերքելով իրեն վերագրվող մեղադրանքները` պարզապես կետ առ կետ ներկայացրել է իր աշխատանքները եւ պետբյուջե որոշակի գումարների վերականգնման տվյալները: ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` ՎՊ հրապարակումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել նախարար Հասմիկ Պողոսյանին, նրա հետ կոպիտ խոսել եւ հրահանգել վերականգնել չարաշահումները: Նախարարին, սակայն, պաշտոնանկություն չի սպառնում, որովհետեւ նրա հայրը` Ստեփան Պողոսյանը, մտերիմ է Ս. Սարգսյանի հետ: