ԱՄՆ-ում Դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը եւ ըստ այդմ՝ ճանաչվում է հակասահմանադրական: Օրենքը, որ ընդունվել է 2000 թվականին, Կալիֆոռնիայի դատարանում քննության է առնվել ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի հայցով: Ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, հայցվորը դատարան է դիմել, որովհետեւ ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվել է վճարել ապահովագրական գումարը: