Հերթական խոշոր ավտովթար

24/08/2009

Երեկ Երեւանում տեղի է ունեցել հերթական խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը: Ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Ազատության պողոտայի սկզբնամասում շրջադարձ կատարելու ժամանակ 15 ss 499 պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս հարվածել է այդ պահին փողոցն անցնող մի հետիոտնի, ապա հանդիպակաց ճանապարհով ընթացող Mersedes մակնիշի մեքենայի, որից հետո շրջվել է: Պատահարի արդյունքում հետիոտնը, BMW ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Երեկ դեպքի վայրում էր Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, միայն երեկ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար: