Եվս 10 օր

24/08/2009

«ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 15 հատորանոց քրգործին ծանոթանալու համար նրա փաստաբանները նախաքննության մարմնից եւս 10 օր են խնդրել: Իսկ թե այս քրեական գործը ո՞ր դատարան է ուղարկվելու եւ թե ո՞ր դատավորն է լսելու այն` փաստաբաններին դեռեւս հայտնի չէ: Փաստաբան Սուրիկ Մուրադյանն «Ա1+»-ին ասել է, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության խորհուրդ` պահանջելով պատասխանատվության ենթարկել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Նելսոն Զաքարյանին նրա անօրինական գործողությունների համար: Հիշեցնենք, որ վերջինս հրաժարվել էր Փաշինյանին փոխանցել օրվա մամուլը: