Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, խոսելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների շարքի մասին, ասել է. «Մենք ականատես ենք լինում ֆիլմի»։ Լիովին համաձայն ենք պրն Ֆասիեի դիտարկման հետ՝ մի վերապահումով. այս ամենը նման է կոմեդիայի ժանրի ֆիլմի, սակայն ոչ թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումների, այլ հենց իրենց՝ համանախագահների մասով։ Օրինակ, ինչպե՞ս այլ կերպ բնութագրել համանախագահների մեկնաբանությունները, երբ …
կարդալ ավելինՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` «ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին` ասել է. «Ալիեւը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից, նա առավել եւս չի տեսնում ԼՂՀ ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ տարածքները, չի տեսնում հարյուր-հազարավոր հայ փախստականներին` Ադրբեջանից եւ …
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները ձեւական բնույթ են կրում: Առաջիկա հանդիպման ժամանակ եւս ոչինչ չի լինի, որովհետեւ գործընթաց չկա: Ռուսները հայտնվել են հիմար իրավիճակում. նրանք ստորագրել են «Մայնդորֆյան համաձայնագիրը», սակայն ամերիկացիները բռնել են նրանց ձեռքը եւ հայտարարել են, թե իրենք երբեք չեն ճանաչի տեղային այդ որոշման օրինականությունը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Ըստ …
կարդալ ավելին– Հայաստանի վերաբերյալ ԵԽ ԽՎ կողմից ընդունված 1677 բանաձեւը հաջողված համարեցին թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից այն գնահատեց, եւ այդպես էլ անորոշ մնաց, թե, այնուամենայնիվ, այն ինչպիսի՞ն է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների զարգացման առումով: – Քաղաքական կյանքում սովորաբար ընդդիմությունը պետք է ասի, որ ինքն է ուժեղը, իշխանությունն էլ պետք է ասի, որ …
կարդալ ավելին«Ճգնաժամի հետեւանքները հասարակության համար մեղմելու միակ հնարավորությունը փոքր եւ միջին ձեռներեցության նկատմամբ հարկային բեռի թեթեւացումն է»,- երեկ` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես են գնահատում հարկային բեռի խստացումը հատկապես փոքր ու միջին ձեռներեցության նկատմամբ, ասել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Փոքր եւ միջին բիզնեսն այն շարժիչ ուժն է, որ կարող է դուրս բերել Հայաստանին …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 9-ին կարճատեւ այցերով կմեկնի Բուդապեշտ եւ Բուխարեստ, ուր հանդիպումներ կունենա Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի եւ Ռումինիայի ԱԳ նախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ` հուլիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կվերադառնա Երեւան:
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը երեկ` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումները տնտեսական անկման 3 սցենարների վերաբերյալ, ասել է. «Շատ բան կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա համաշխարհային տնտեսությունում, ինչքան շուտ վերականգնումը կսկսվի Ռուսաստանի տնտեսությունում եւ Հայաստանի տնտեսության համար կարեւոր այլ երկրներում, ինչպիսին կլինեն մետաղի` հատկապես պղնձի գները: Իրականում, մենք հիմնվում …
կարդալ ավելին– Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի ներսում ընդդիմության որդեգրած մարտավարությունը ոչ բոլորն են ընդունում: «Հեշտ չէր դիմանալ հոգեբանական ճնշումներին, բայց ի պատիվ ՀԱԿ-ի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը: Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը, կամ` ՀԱԿ-ում հատկապես ովքե՞ր ունեն տարաձայնություններ: – Տարաձայնություն բացարձակ չկա, կան բազմաթիվ, …
կարդալ ավելինԵվ այսպես, «հրաշալի եռյակը»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն կրկին Երեւանում էին։ Նրանց, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա նաեւ՝ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հերթական անգամ համանախագահներն իրենց ափսոսանքն են հայտնել, որ չկարողացան այցելել Ստեփանակերտ (արդեն երրորդ անգամ): Ու հերթական …
կարդալ ավելին«Հարավային Կովկասում բացառվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը. տարածաշրջանը կշարունակի մնալ այդ երկրների շահերի բախման կիզակետ»,- երեկվա ասուլիսում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` նշելով, որ Կովկասում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ընդհանուր շահեր չունեն: Ըստ նրա` երկու գերտերությունները ձգտում են միանգամայն տարբեր նպատակների. ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կովկասում գլխավոր դերակատարություն ստանձնի Թուրքիան. դա նույնիսկ Թուրքիան չի ժխտում: …
կարդալ ավելինՈրեւէ մեկին հաջողվե՞լ է ձեւակերպել հայրենասիրության ճշգրիտ սահմանումը: Առավելությո՞ւն է այն, թե՞ թերություն, հոգեւո՞ր է, թե՞ նյութական, իրավո՞ւնք է, թե՞ պարտականություն: Հրեաների ազգային գաղափարախոսությունն, օրինակ, սիոնիզմն է, որն ունի հստակ ձեւակերպում, իսկ ահա հայրենասիրության մասին աշխարհասփյուռ հրեաների պատկերացումները խիստ տարբեր են: Ասել է թե, անգամ ազգային ձեւակերպված գաղափարախոսության առկայության պարագայում հայրենասիրությունը բնավ չի նույնացվում դրա …
կարդալ ավելինԱյս օրերին Ֆրանսիայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 6-ի երեկոյան «InterContinental PARIS-LE GRAND» հյուրանոցում հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ` հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմնված չէ շահի կամ որեւէ պատեհապաշտության վրա: «Այդ բարեկամությունն արդեն վերածվել է արժեքի: Սակայն ամեն արժեք գնահատանք եւ խնամք է պահանջում, եւ մեզ վրա է …
կարդալ ավելինՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջերմուկի զարգացման հայեցակարգի վերաբերյալ, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, Տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Կ. Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ ՀՀ …
կարդալ ավելինԵրեկվա ասուլիսում քաղաքագետ Իգոր Մուրադյանն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարած այցին եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ստորագրած համատեղ համաձայնագրերին՝ ասել է, թե Հայաստանի համար նպաստավոր երկու համաձայնագիր է ստորագրվել: Առաջինն, ըստ նրա` հարձակողական սպառազինման կրճատման մասին պայմանագիրն է, իսկ երկրորդը` Աֆղանստանի օպերացիայի համար ՌԴ տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործման մասին համաձայնագիրը: «Դա մեզ համար …
կարդալ ավելին«Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ՀՀՇ-ի առաջնորդը, եւ նրա կուսակցությունը հիմնականում ՀՀՇ-ն է համարվել: Չե՞ք կարծում, որ այսօր ընդդիմության շարժման առանցքում ձեր կուսակցությունը կարծես առաջնային նշանակություն չունի, եւ Տեր-Պետրոսյանի պայքարի համար առանցքային չէ»` մեր այս հարցին ի պատասխան, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը պատասխանել է. «Ոչ, չէի ասի: Մեզ այսօր շատ ավելի բարձր արժեքներ են ոգեւորում, …
կարդալ ավելինՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե «Նաիրիտ» գործարանի պայթյունի մեջ տեսնում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղքի բաժինը: Հիշեցնենք, որ ՀՌԱԿ-ը «Նաիրիտի» պայթյունի ուսումնասիրման հանձնախումբ է ստեղծել եւ մի շարք բացահայտումներ է արել. «Եթե «Նաիրիտում» խոստացած ներդրումների 10 տոկոսն արված լիներ, այսօր այդ պայթյունը տեղի չէր ունենա, եւ այդքան մարդ չէր …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ըստ էության, ավարտվեց «7-ի գործից» անջատված` Աբովյան քաղաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Երեկ Գ.Ոսկերչյանն ու իր պաշտպան Ստեփան Գրիգորյանը կարդացին պաշտպանական ճառը: Մեղադրող կողմը` Աշոտ Նադոյանը, մի քանի օր առաջ էր կարդացել իր մեղադրական ճառը եւ Գ.Ոսկերչյանի համար պահանջել էր …
կարդալ ավելին«Ես չեմ տեսել, որ ընդդիմությունն ինչ-որ առաջարկություններ կամ ծրագրեր առաջարկի հանուն մեր երկրի, մեր ժողովրդի կյանքի բարելավման, հանուն կառավարման համակարգի բարելավման, պետականամետ ինչ-որ առաջարկություններ չի ներկայացնում»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Ես միշտ լսում եւ տեսնում եմ, որ ընդդիմության կողմից ներկայացվող ցանկացած քայլ ընդդեմ իշխանության, ընդդեմ ժողովրդի, հանուն աթոռակռվի՝ ինչ-որ առաջարկություններ են …
կարդալ ավելինԿիրակի օրը ձերբակալվել է ՀԱԿ երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով հուլիսի 1-ին Աբովյան փողոցում հանրահավաքի իրազեկման մասին թռուցիկներ բաժանելիս ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց: Կիրակի օրը Տ. Առաքելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Կենտրոնի ոստիկանություն, այնուհետեւ ձերբակալվել է` որպես կասկածյալ: Նա ոչ պաշտոնապես մեղադրվում է ոստիկան …
կարդալ ավելինՀուլիսի 8-ին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն: Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Իսկ հուլիսի 9-ին համանախագահները Երեւանից մեկնելու են Բաքու: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ` համանախագահների հերթական այցը տարածաշրջան նպատակ ունի նախապատրաստելու Հայաստանի եւ …
կարդալ ավելին