ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջերմուկի զարգացման հայեցակարգի վերաբերյալ, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, Տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Կ. Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ ՀՀ նախագահի` անցած տարի քաղաք կատարած այցերի ընթացքում: Կ. Կարապետյանի խոսքով` անհրաժեշտ է հստակ արձանագրել պետության մասնակցության չափաբաժինը` այն ամրագրելով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում, ինչպես նաեւ նախանշել այն թիրախները, որոնք պոտենցիալ ներդրողներին կշահագրգռեն ներդրումներ կատարել Ջերմուկում: