Տեսնես` ո՞ւմ է լսում

06/07/2009

«Ես չեմ տեսել, որ ընդդիմությունն ինչ-որ առաջարկություններ կամ ծրագրեր առաջարկի հանուն մեր երկրի, մեր ժողովրդի կյանքի բարելավման, հանուն կառավարման համակարգի բարելավման, պետականամետ ինչ-որ առաջարկություններ չի ներկայացնում»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Ես միշտ լսում եւ տեսնում եմ, որ ընդդիմության կողմից ներկայացվող ցանկացած քայլ ընդդեմ իշխանության, ընդդեմ ժողովրդի, հանուն աթոռակռվի՝ ինչ-որ առաջարկություններ են կատարվում»,- հավելել է նա: