Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն նվազման միտումներ չի դրսեւորում, այլեւ խոստանում է նոր թափ հավաքել ու ընդլայնել տարածման շրջանակը: Հանդիսանալով Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) անդամ, ես ձեռնպահ կմնամ Արմենական-ՌԱԿ հիմնադիրներին ու նրա ստեղծման ակունքում կանգնած անձանց պիտակավորելու գայթակղությունից, քանզի նրանց անձամբ չեմ ճանաչում, ու առաջնորդվելով անմեղության կանխավարկածով նաեւ հասարակական հարաբերություններում, …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը …
կարդալ ավելինՄտքին, որ հայ ազատամարտիկների կողմից կյանքի գնով ազատագրված տարածքները վաղ թե ուշ հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի իշխանությունները տարիների ընթացքում հասարակությանը տարբեր մեթոդներով կարծես թե արդեն հաշտեցրել էին: Ընդ որում, շրջանցվում էր, անգամ` համարյա մոռացության էր մատնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական Շահումյանի եւ Գետաշենի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության թեման: Հասարակությանը տարածքային այս կորուստներին եւս հաշտեցրել …
կարդալ ավելին«Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից Միացյալ Նահանգները առաջընթաց է սպասում»,- այդ մասին երեւանյան բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Վերջինս կարճատեւ երեւանյան այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Նալբանդյանն ու ԱՄՆ պետքարտուղարի …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը այցելել են կալանավորված քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին: Հիշեցնենք, որ Ս.Հացպանյանը մեղադրվում է ՔՕ 333-րդ` սուտ մատնության հոդվածով եւ դատապարտվել է 3 տարի ազատազրկման: «Ս.Հացպանյանի պարագայում մտահոգիչ է այն, որ առկա են ԼՂՀ եւ ՀՀ սահմանների պաշտպանությանը նրա մասնակցությունը վկայող ակնհայտ փաստեր, բայց պետական մարմինները համառորեն …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ արտահերթ նիստում ՍԴ նորանշանակ անդամ, ՀՀ նախագահի այլեւս նախկին խորհրդական Մանուկ Թոփուզյանը երդվեց լինել անաչառ ու հավատարիմ ՍԴ անդամի կոչմանը: «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, մնալ հավատարիմ Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»,- ասաց նա ու անմիջապես հեռացավ ԱԺ-ից:
կարդալ ավելինԿենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հրապարակվել է Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված Գրիգոր Ոսկերչյանի դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ԱԺ ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ նա երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց: «Դուք ազատ եք»,- դատավճիռն ընթերցելուց հետո` դիմելով …
կարդալ ավելինՀուլիսի 17-ին Մոսկվայում սպասվող Հայաստանի եւ Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից առաջ, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկությունների նորացված տարբերակ են ներկայացնելու Բաքվին եւ Երեւանին: Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են …
կարդալ ավելինՆախաքննության մարմինը երեկ մերժել է հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի այն միջնորդությունը, համաձայն որի` մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալու դեպքում Սուքիասյանը չպետք է ձերբակալվի եւ մինչեւ դատավարության սկիզբը պետք է մնա ազատության մեջ: «Մերժելով մեր միջնորդությունը` նախաքննության մարմինը խախտել է ոչ միայն ՀՀ-ում գործող օրենսդրությունը, այլեւ ԵԽ ԽՎ …
կարդալ ավելին«Ես Մարտի 1-ի առավոտյան նախագահին ասել եմ՝ գնում եմ այդ ասուլիսին մի պայմանով. դուք ինձ համաձայնություն պետք է տաք, որ եթե ես այդ հայտարարությունն անեմ, եւ ընդդիմությունը համաձայնի, դուք պատրաստ եք նստել-խոսելու։ Ինքը ասեց` այո»,- երեկ ԼՂՀ-ում կայացած ԼՂ հիմնահարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ` պատասխանելով ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հարցին` …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի Բաքվում արած հայտարարությունը, թե Իլհամ Ալիեւի` «ԼՂ բնակչությունը նույնպես իրավունք ունի անվտանգ ապրելու» հայտարարությունը Երեւանում տրամադրություն է փոխել, իրականությանը չի համապատասխանում: «Պարոն Բրայզան բազմաթիվ անգամ հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում էլ ինքն է ստիպված եղել հերքել իր հայտարարությունները` ասելով, որ սխալ են թարգմանել իր …
կարդալ ավելինԱնազատության մեջ գտնվող ՀԱԿ երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանը երեկ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հուլիսի 5-ին ինձ ապօրինի ձերբակալեցին` իբր խուլիգանական արարք կատարելու համար: Իրականում ես` իմ ընկերների հետ, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էի հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող` ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հատուկ փոխառության իրավունքին համարժեք 202.400 մլն գումարի չափով վարկ տրամադրելու համաձայնագիրը լուրջ քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլեւ կոալիցիոն անդամների կողմից: Չնայած հնչած սուր քննադատություններին ու որակումներին, 57 կողմ, 14 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց այդ համաձայնագիրը: Օրինակ, ԲՀԿ …
կարդալ ավելին«Ինձ համար անընդունելի էր այդ հակասական վերաբերմունքը, ես կցանկանայի, որ համաներումը տարածվեր Մարտի 1-ի գործով բոլոր կալանավորների վրա: Բայց դա էլ բավարար հիմք էր, որ կոնստրուկտիվիզմ հաղորդեր մեր ներպետական քաղաքական համակարգին: ԵԽ ԽՎ-ն 1677 բանաձեւում հստակ նշել է, որ ողջունում է այդ քայլը եւ դա համարում է բավարար հիմք երկխոսության համար: Բայց այն կամուրջները, որ …
կարդալ ավելինԵրեկ Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂ հիմնահարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը։ Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը նշեց, որ արտաքին քաղաքականության «ճակատում» Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում։ Ըստ նրա` ինչպես ԼՂՀ հարցը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, այնպես էլ Ջավախքի հարցն ու հայության առջեւ ծառացած մյուս …
կարդալ ավելինՀինգշաբթի օրն ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Ըստ էլեկտրոնային կայքերում տեղադրված տեղեկատվության, այցի ծրագրում, Ադրբեջանի պետական արարողակարգի համաձայն, նախատեսված է եղել Բաշար Ալ Ասադի այցը Բաքվի «Շահիդների Պուրակ», որտեղ թաղված են Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ հրահրված պատերազմում զոհված զինվորները: Սակայն Սիրիայի նախագահը հրաժարվել է այցելել այս գերեզմանատուն` …
կարդալ ավելին«Այն ժամանակ, երբ որ հաղթահարվի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հայաստանը մնալու է իր ներքին տնտեսական ճգնաժամի հետ միայնակ: Այդ ներքին ճգնաժամն ավելի երկար է ձգվելու»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա` դրա հիմնական պատճառն այն է, որ ժամանակին չենք տեսնում մեր տնտեսությունում առկա խնդիրները: «Մեր տնտեսության մեջ արձանագրված անհաջողությունների հիմնական պատճառը տնտեսական …
կարդալ ավելինՀայաստանի ընդդիմության գործունեության հիմնական ուղղությունն այսօր դարձել է միջազգային կազմակերպություններին ուղղված ամենատարբեր ահազանգերը: Այդ կազմակերպություններից ամենահզոր եւ հեղինակավորներից մեկը, որը մշտապես սերտ հարաբերությունների մեջ է գտնվում Հայաստանի հետ եւ կարեւոր ազդեցություն պահպանում նրա ներքին կյանքի վրա՝ Եվրախորհուրդն է։ Պատահական չէ, որ վերջին տարվա ներքաղաքական ամենասուր խնդիրները գտնվում են նրա կառույցների մոնիտորինգի տակ, եւ նա հիմնական …
կարդալ ավելինՄինչ Հայաստանի կառավարությունն աշխարհին ցույց է տալիս, որ իր պայքարի եւ թշնամության թիրախը ոչ թե հարեւան ոչ այնքան բարեկամական երկրներն են, այլ Ջերմուկ քաղաքի մոծակները, եւ որ գոնե Ջերմուկում զեռունի այդ տեսակի վերջը տալու նպատակով մեր երկրի բյուջեն պատրաստ է լինել շռայլ` տրամադրելով 19 միլիոն դրամ, տարածաշրջանում տեղի են ունենում մոծակների դեմ պայքարից անհամեմատ բարդ …
կարդալ ավելին«Ադրբեջանական կողմը նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ հուլիսի կեսերին Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը կպաշտպանի իր նախկին դիրքորոշումը, այն է` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: «Կարող է քննարկվել LՂՀ-ին կարգավիճակ տալու հարցը, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության …
կարդալ ավելին