Երեկ ԱԺ արտահերթ նիստում ՍԴ նորանշանակ անդամ, ՀՀ նախագահի այլեւս նախկին խորհրդական Մանուկ Թոփուզյանը երդվեց լինել անաչառ ու հավատարիմ ՍԴ անդամի կոչմանը: «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, մնալ հավատարիմ Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»,- ասաց նա ու անմիջապես հեռացավ ԱԺ-ից: