Հինգշաբթի օրն ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Ըստ էլեկտրոնային կայքերում տեղադրված տեղեկատվության, այցի ծրագրում, Ադրբեջանի պետական արարողակարգի համաձայն, նախատեսված է եղել Բաշար Ալ Ասադի այցը Բաքվի «Շահիդների Պուրակ», որտեղ թաղված են Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ հրահրված պատերազմում զոհված զինվորները: Սակայն Սիրիայի նախագահը հրաժարվել է այցելել այս գերեզմանատուն` դրանով իսկ ցուցադրելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում իր համերաշխությունը Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ հունիսին Բաշար Ալ Ասադը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման գործընթացում ազգերի ինքնորոշման սկզբունքին: