Մերժել են

12/07/2009

Նախաքննության մարմինը երեկ մերժել է հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի այն միջնորդությունը, համաձայն որի` մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալու դեպքում Սուքիասյանը չպետք է ձերբակալվի եւ մինչեւ դատավարության սկիզբը պետք է մնա ազատության մեջ: «Մերժելով մեր միջնորդությունը` նախաքննության մարմինը խախտել է ոչ միայն ՀՀ-ում գործող օրենսդրությունը, այլեւ ԵԽ ԽՎ 1677 բանաձեւը, որը հենց պահանջում էր, որ հետախուզման մեջ գտնվողները` ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում չպետք է զրկվեն ազատությունից մինչեւ դատավարությունը»,- «Ա1+»-ին ասել է փաստաբան Ա. Գրիգորյանը` միաժամանակ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Խաչատուր Սուքիասյանը կվերադառնա մինչեւ հուլիսի 31-ը: