Ազատել են

12/07/2009

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հրապարակվել է Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված Գրիգոր Ոսկերչյանի դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ԱԺ ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ նա երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց: «Դուք ազատ եք»,- դատավճիռն ընթերցելուց հետո` դիմելով Գ. Ոսկերչյանին, ասել է դատավոր Գագիկ Պողոսյանը: Ի դեպ, Գ. Ոսկերչյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ մոտեցել է դատավորին ու սեղմել է նրա ձեռքը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գ. Ոսկերչյանը նշել է, որ դիմելու է ՀՀ Վերաքննիչ դատարան, քանի որ նա իրեն մեղավոր չի ճանաչում: