– Արդեն հայտնի է, որ ՀՅԴ-ն իր պլատֆորմն է կազմում: Ի՞նչ հարցեր եք ընդգրկելու դրանում: – Դաշնակցությունը փոխել է իր տեղը, դուրս է եկել կոալիցիայից, եւ ընդդիմադիր տեղին համապատասխան՝ իր պլատֆորմն է պատրաստում, որը կամբողջացնի այն բոլոր խնդիրները, մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք մեր բնույթին եւ ինքնությանը համապատասխան գոյություն ունեն: Դրանք կլինեն երեք ուղղությամբ` ազգային խնդիրներ, …
կարդալ ավելինԱԺ-ի կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 30-ի դրությամբ ազատ է արձակվել 235 դատապարտյալ: Ըստ այդմ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 44 դատապարտյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` 16 դատապարտյալ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից` 17 դատապարտյալ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկից` 5 դատապարտյալ, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից` 55 դատապարտյալ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից` 23 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» …
կարդալ ավելինՔաղբանտարկյալ ազատամարտիկներ Սասուն Միքայելյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մկրտիչ Սափեյանը, Ժորա Սափեյանը, Հարություն Ուռուտյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հուսիկ Բաղդասարյանը եւ Վարդան Մալխասյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործունեության վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ …
կարդալ ավելինՎերին Լարսի անցակետի գործարկումն անհրաժեշտ է եւ՛ Հայաստանին, եւ՛ Վրաստանին հավասարապես: Երեկ նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` ընդգծելով, որ Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական խնդիրների հետեւանքով չգործող անցակետի բացումը Հայաստանին անհրաժեշտ է, բայց ոչ ավելի, քան Վրաստանին: «Եթե բաց է որեւէ սահման, չեն կարող դրանով անցնել միայն Հայաստանի համար եկող …
կարդալ ավելինԵրկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած այցի ժամանակ ռուսական «Գազպրոմի» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն՝ 2010 թվականից Ռուսաստանը Ադրբեջանից գնելու է տարեկան 500 մլն խմ գազ` 1000 խմ մետրի դիմաց բավական բարձր` 350 դոլար գնով: Արդյո՞ք սա նշանակում է, որ կասկածի տակ է …
կարդալ ավելին«Մեկը քարը փոսն է գցել, հազար խելոք չեն կարողանում հանել»,- երեկ, խոսելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում արված առաջարկի մասին, հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` չմասնավորեցնելով, թե ովքեր են այդ 100 խելոքները, եւ թե արդյո՞ք նա իրեն դասում է այդ շարքին: Ըստ Գ. Սահակյանի, ընդհանրապես, հասարակությունը պետք է զգույշ …
կարդալ ավելինԻրանում տեղի ունեցող իրադարձությունները, եւ դրանց` առավել մռայլ հեռանկարները վտանգավոր են Հայաստանի համար: Երեկվա ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ Իրանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխության» փորձը դեռ սկիզբն է փորձությունների այն շարքի, որոնք սպասում են այդ երկրին եւ ողջ տարածաշրջանին: Ըստ նրա, եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ, ապա կլինի փախստականների ահռելի …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 55-ամյա տարեդարձն է: Երեկ երեկոյան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Տարիների այս չափն անձնական նվիրումի մեծ պաշար է պարունակում, որ ծառայել ու ծառայելու է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Համոզված եմ, որ տարիները դեռ արձանագրելու …
կարդալ ավելին«Շատ հնարավոր է, որ հարկային փաթեթի քննարկումը տեղափոխվի աշնանային նստաշրջան: Սակայն, որ ԱԺ պետք է վերադառնա, չեմ կասկածում: Եղել են քննարկումներ, լսումներ, սակայն այս պահին հստակ տեղեկություն, թե երբ փաթեթը կներկայացվի, չկա: Փորձը ցույց կտա, թե ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչն է հաշվի առնվել: Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ մակարդակի է հասցված …
կարդալ ավելինՀայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ԱՖԿ «Սիստեմա» հանրային դիվերսիֆիկացված ձեռնարկության տնօրենների խորհրդի կազմում: Ըստ ընկերության հաղորդագրության` Ռ. Քոչարյանը որպես անկախ տնօրեն է ընտրվել ընդհանուր բաժնետերերի կողմից տարեկան նիստի ժամանակ: ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ Լեոնիդ Մելամեդը եւ Sistema Shyam Teleservices ընկերության տնօրենների խորհրդի անդամ …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ փաստահավաք խմբի կողմից իրենց տրամադրված յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ ուսումնասիրվելու է: «Ինքս կողմ եմ, որ տրամադրված փաստաթղթերն անպայմանորեն հրապարակվեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա, թե մարտիմեկյան հանձնաժողովը ցանկություն ունի որեւէ փաստաթուղթ կոծկելու»,- ասել է նա` հավելելով, որ եթե փաստահավաք խմբի …
կարդալ ավելինԵրեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո «Գազպրոմն» Ադրբեջանի պետական նավթընկերության հետ պայմանագիր է ստորագրել ադրբեջանական գազի մատակարարման մասին: 2010թ. հունվարի 1-ից «Գազպրոմը» տարեկան 500 մլն խ/մ գազ է գնելու Ադրբեջանից: Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ պայմանագիրը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, հետեւաբար՝ նաեւ ԼՂ հակամարտության …
կարդալ ավելին2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում քաղբանտարկյալ դարձած գործիչների մի մասին ազատ արձակելու նպատակով հայտարարված համաներումն առիթ դարձավ հիշելու նաեւ նախկինում քաղաքական հետապնդումների ենթարկված գործիչների մասին: Խոսքը վերաբերում է մասնավորապես գրող, հրապարակախոս, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, ով հետախուզման մեջ է եւ, ըստ էության, արտաքսված է Հայաստանից արդեն 9 տարի: Հայաստանի նախկին ու ներկա քաղաքական …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Ըստ նախագահական նստավայրի, Սուրբ Աթոռի նվիրակը Սերժ Սարգսյանին է փոխանցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի բարեմաղթանքը: Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության …
կարդալ ավելինԸստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, 2008 թվականի ընտրական զարգացումների կապակցությամբ ազատազրկված 51 ընդդիմադիրներից 28-ի նկատմամբ համաներում կիրառվել է, 5-ի դեպքում գործընթացը արհեստականորեն ձգձգվում է, իսկ 18-ի վրա այն ընդհանրապես չի տարածվում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վ. Հարությունյանը մի շարք օրինակներ է ներկայացրել: Ռոման Մնացականյանի վրա, ըստ Վ. Հարությունյանի, համաներումը տարածվում է, բայց քանի որ նա կալանավայրում …
կարդալ ավելինԱդրբեջանում նոր սահմանափակումներ են առաջարկվում, որոնք, ինչպես ահազանգում են իրավապաշտպանները, է՛լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երկրի խորհրդարանին երեքշաբթի օրը ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ դրա քննադատների, արտացոլում է նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, որպեսզի ոչ կառավարական կազմակերպություններն արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից …
կարդալ ավելինԵվ այսպես, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով եկավ Հայաստան ու գնաց։ Այն, որ ռուսներին այս իրադարձությունը երջանկությունից յոթերորդ երկինք չէր հանելու, ի սկզբանե պարզ էր։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնաց. Սահակաշվիլիին պարգեւատրեց Պատվո շքանշանով՝ «Հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար»։ Սա ռուս գործիչներին իսկական դեպրեսիայի …
կարդալ ավելինԵրեկ ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ԵԽ ԽՎ-ում: Նա իր առաջարկությունները ներկայացրել է հունիսի 23-ին` նախորդ օրը տեղի ունեցած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո, որտեղ ելույթ է ունեցել: «Իմ կողմից ներկայացրած առաջարկություններին առաջինը ծանոթացավ Դավիթ Հարությունյանը, դրանից հետո ես այն տրամադրեցի նաեւ իրեն …
կարդալ ավելինՀՀ ԱԺ-ի կողմից հունիսի 19-ին «Համաներում հայտարարելու մասին» ընդունված որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել թվով 215 դատապարտյալ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է թվով 38 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից` 11, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 15, «Գորիս» ՔԿՀ-ից` 5, «Էրեբունի» …
կարդալ ավելինԺնեւում հունիսի 26-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշել …
կարդալ ավելին