ՀՀ ԱԺ-ի կողմից հունիսի 19-ին «Համաներում հայտարարելու մասին» ընդունված որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել թվով 215 դատապարտյալ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատվել է թվով 38 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից` 11, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 15, «Գորիս» ՔԿՀ-ից` 5, «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ 53 դատապարտյալ, «Սեւան» ՔԿՀ-ից՝ 19, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից` 1 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ-ից` 23, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 24 դատապարտյալ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատվել է 7 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամասից` 5 դատապարտյալ, անչափահասների տեղամասից` 3 դատապարտյալ, բաց տիպի ՈՒՀ-ից ազատվել է 2 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 1, իսկ «Մեղրի» ՔԿՀ-ից` 8 դատապարտյալ: