«Շատ հնարավոր է, որ հարկային փաթեթի քննարկումը տեղափոխվի աշնանային նստաշրջան: Սակայն, որ ԱԺ պետք է վերադառնա, չեմ կասկածում: Եղել են քննարկումներ, լսումներ, սակայն այս պահին հստակ տեղեկություն, թե երբ փաթեթը կներկայացվի, չկա: Փորձը ցույց կտա, թե ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչն է հաշվի առնվել: Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ մակարդակի է հասցված օրինագիծը»,- «7 օրին» ասել է ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը: Հիշեցնենք, որ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի քվեարկությունը հետաձգվել էր 15 օրով, եւ ժամկետն արդեն լրացել է: