Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ԱՖԿ «Սիստեմա» հանրային դիվերսիֆիկացված ձեռնարկության տնօրենների խորհրդի կազմում: Ըստ ընկերության հաղորդագրության` Ռ. Քոչարյանը որպես անկախ տնօրեն է ընտրվել ընդհանուր բաժնետերերի կողմից տարեկան նիստի ժամանակ: ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ Լեոնիդ Մելամեդը եւ Sistema Shyam Teleservices ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեհրոտրան: Այսպիսով, խորհրդի կազմը ընդլայնվել է 3 հոգով: Այժմ ընկերության տնօրենների խորհրդի կազմում է 13 անդամ: Բացի այդ, ըստ հաղորդագրության` ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետերերը որոշում են կայացրել դիվիդենտներ չվճարել 2008թ. աշխատանքների արդյունքներով: ԱՖԿ «Սիստեմա»-ն ստեղծվել է 1993թ.: Ընկերության հիմնական բաժնետեր է հանդիսանում Վլադիմիր Եվտուշենկոն (62,13% բաժնետոմսերի սեփականատեր): Ընկերության հիմնական ակտիվներն են բջջային օպերատորներ ԾՁհ-ը (52,8% բաժնետոմսեր), եւ «Սկայ Լինկ»-ը (ավելի քան 50% բաժնետոմսեր), այլընտրանքային օպերատորներ «Կոմստառ-ՕՏՍ»-ը (53% բաժնետոմսեր), ՄԳՏՍ-ը (33% բաժնետոմսեր), հեռավոր կապի օպերատոր ՄՏՏ-ը (43% բաժնետոմսեր), «Սվյազինվեստ»-ը (25% բաժնետոմսեր), «Սիտրոնիկս»-ը (71% բաժնետոմսեր), «Սիստեմա-Գալս»-ը (71,7% բաժնետոմսեր), «Դետսկիյ միր» կապը (100% բաժնետոմսեր), տուրօպերատոր «Ինտուրիստ»-ը (66% բաժնետոմսեր) եւ այլն: