քաղաքականություն

Երթը մերժել է

26.06.2009

Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հայ Ազգային կոնգրեսի կողմից հուլիսի 2-ին Մատենադարանի տարածքում հանրահավաք անցկացնելու հայտը: Սակայն Երեւանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաքին հաջորդող երթի անցկացումը: «Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Արտակ Զեյնալյանի` ս/թ. հուլիսի 2-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը` արգելելով երթի անցկացումը»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հիշեցնենք, …

կարդալ ավելին

Ափսոս… համաներումը

26.06.2009

2008 թվականի մարտի 1-ից հետո քաղբանտարկյալ հասկացությունը դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Հունիսի 19-ի համաներմամբ այդ հարցը, բնականաբար, փակված համարել չի կարելի, քանի որ դեռեւս մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներ գտնվում են բանտում: Սակայն սխալ կլինի ասել նաեւ, թե վերջիններիս ազատ արձակումից հետո Հայաստանը կձերբազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: Նույն հունիսի 19-ի համաներման …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է գալիս Բակոյանիսը

26.06.2009

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան է այցելելու հուլիսի 6-8-ը նախատեսված ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումից ու հուլիսի …

կարդալ ավելին

Հանել մեծամասնականը

26.06.2009

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» միանգամից 54 փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Փոփոխությունների նպատակը Ընտրական օրենսգրքի եւ ընտրական գործընթացների կատարելագործումն է: «Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին»,- նշված է նախաձեռնության հիմնավորման մեջ: Ա.Մարտիրոսյանը` ներկայացնելով առաջարկված փոփոխությունները` նշեց, …

կարդալ ավելին

Հասնելու են արդարացման վճիռների

26.06.2009

Երեկ կեսօրին քաղբանտարկյալների կանայք հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի առջեւ եւ պահանջում էին ազատ արձակել բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալներին: 2008-ի ապրիլի 7-ից սկսած քաղբանտարկյալների կանայք, մայրերն ու քույրերը, եւ ընդհանրապես Հայ Ազգային կոնգրեսի համակիր կանայք այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում իրենց ամուսինների, եղբայրների, հայրերի ու որդիների, ընկերների դեմ շինծու քրեական գործեր հարուցած պետական կառույցի դեմ: …

կարդալ ավելին

Արտահերթ ընտրությունները մոտենո՞ւմ են

26.06.2009

«Թե անձամբ ով ում է մոտեցել, դուք կպարզեք Զարուհի Փոստանջյանից. նա կգա ու մանրամասն կներկայացնի քրոնոլոգիան»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով այն հարցին, որ Զ. Փոստանջյանը մոտեցել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներին` առաջարկելով ստորագրել իր ներկայացրած փոփոխությունների տակ: «Ես ասում եմ` ընթացակարգը մի շփոթեք ֆիզիկական շարժումների ու …

կարդալ ավելին

Փոխադարձաբար հաճելի քաշքշոց

26.06.2009

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ ցույց անող ու ոստիկանների կողմից «զգուշորեն քաշքշված» դաշնակցականներից մեկը` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, որ հրմշտվելուց խուսափելու համար սյունը բռնել կանգնել էր, երեկ հանդես եկավ հերթական հակավրացական հայտարարություններով: Նա ասում էր, որ Վրաստանի անկախությունից ի վեր եւ առաջին նախագահից սկսած` վրաց իշխանությունները տարբեր …

կարդալ ավելին

Հայաստանը` հերթական սեւ ցուցակում

26.06.2009

Հայաստանն առաջին անգամ հայտնվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) տարեկան հաշվետվության մեջ: Սակայն, ինչպես նշում է «Ա1+»-ը, դա ոչ թե առավելություն է, այլ թերություն, քանի որ այդ փաստաթղթում հայտնվում են այն երկրները, որտեղ մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունենում: Հայաստանում են FIDH-ի նախագահն ու տնօրենը, ովքեր երեկ` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, ասուլիս էին …

կարդալ ավելին

Ամենաառարկայական հաղթանակը

26.06.2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ` կապված համաներման արդյունքում քաղբանտարկյալների ազատ արձակման հետ: Հայտարարության մեջ ասված է. «Հայտարարված համաներումը վարչախմբի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մտահոգության արդյունք չէր, առավել եւս՝ ոչ էլ մարդասիրության դրսեւորում: Բացարձակապես անմեղ մարդանց տարիուկես զնդանելը վարչախմբի հանցագործությունն է, ինչի համար շուտ թե ուշ պատասխան են տալու մեղավորները: 51 քաղբանտարկյալների …

կարդալ ավելին

Գոնե հա՞յ է

26.06.2009

Այն թեթեւությունը, որով իշխանական կուսակցություններն ու հրապարակային գործիչները տանում են մեր երկրում պետական մակարդակով կատարվող հանցագործությունները՝ կոռուպցիան, ամենաթողությունը, ընտրությունների կեղծումը, հասարակությանը զանգվածաբար կաշառելը, դատական համակարգի քայքայումը, թերեւս, մի արդարացում ունի. այդ ամենը կատարվում է մեր հայրենիքում՝ առանց օտարների միջամտության, սեփական ռեսուրսներով: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի դիմել ոչ մի ադրբեջանցու …

կարդալ ավելին

Անձնական թշնամանք չկա

25.06.2009

Ընդդիմության կողմից հնչած հայտարարություններին ի պատասխան, թե անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ իշխանություններն «անձնական թշնամանք» են դրսեւորել` նրան դատապարտելով 8 տարի ազատազրկման, երեկ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է. «Անձնական որեւէ մոտեցում ՀՀԿ-ի կողմից չկա: Եթե իրենք իրենց կառավարման ժամանակներում անձնական մոտեցումներով են առաջնորդվել եւ շրջանցել օրենքները, ապա մենք …

կարդալ ավելին

Ազատվել է 103 մարդ

25.06.2009

Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման համաձայն` Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 23-ի դրությամբ ազատ է արձակվել 103 անձ, կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Այդ տվյալները երեկ հրապարակել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը` ներկայացնելով նաեւ պատժից ազատվածների եւ պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: Ըստ այդմ` «Նուբարաշեն» …

կարդալ ավելին

Ընդդեմ օմբուդսմենի

25.06.2009

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ինքը կարող է փաստերով ապացուցել, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն «անցել է ընդդիմության կողմը»: «Ինչպես գիտեք, Մարդու իրավունքների պաշտպանը լրիվ ընդդիմության կողմն է անցել, եւ իր զեկույցներից դա երեւում է շատ պարզ, շատ պարզ: Եթե պետք է, ես կարող եմ ապացույցներ բերել, թե նա …

կարդալ ավելին

Պայքարը կշարունակի բանտում

25.06.2009

Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008 թվականի մարտի 2-ից ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարը շարունակելու վերաբերյալ: «Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008թ. մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում …

կարդալ ավելին

Ղարաբաղի մասին

25.06.2009

ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ լիագումար նիստում արձագանքելով պատվիրակ Հոլովատիի` մարդու իրավունքների վերաբերյալ ելույթին, ասել է. «Այո, ինչպես ցանկացած տրանզիտային ժողովրդավարության երկրում, մեր երկրում եւս դեռ կան մարդու իրավունքների հետ կապված որոշակի խնդիրներ։ Սակայն մեկ բան հստակ կարող եմ պնդել՝ մենք ինքներս ենք շահագրգիռ այդ խնդիրները …

կարդալ ավելին

«Փաստահավաքի փաստաթղթերը չկան»,- ասում է Արամ Կարապետյանի

25.06.2009

– Անցած տարվա սեպտեմբերից Դուք մասնակցում եք մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, արդեն ուսումնասիրում եք փաստահավաք խմբի տրամադրած նյութերը: Ի՞նչ չբացահայտված հարցեր ունեք այդ իրադարձությունների հետ կապված: – Ինձ համար մութ է մնում մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունների օրինաչափությունը: Կարող եմ օրինակ ասել` մարտի 1-ի դեպքերի հետ կապված խուզարկությունների համար հիմնականում հիմք …

կարդալ ավելին

Պլատֆորմս պլատվորմիդ վնաս չի՞

25.06.2009

Քաղաքական տարօրինակ երկխոսություն է սկսվել ընդդիմության խորհրդարանական եւ արտախորհրդարանական թեւերի` «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ Ազգային կոնգրեսի միջեւ: Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու չստացված փորձից հետո այս երկու ուժերի համագործակցությունը այդպես էլ չի կայանում: Հունիսի 8-ին` ընտրություններից մեկ շաբաթ անց, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ին ու ոչ վաղ անցյալում իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցությանը համագործակցության …

կարդալ ավելին

Ընդհատակից` բանտ

25.06.2009

«Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով 2008թ. մարտի 2-ից գտնվում է ընդհատակում, երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008թ. մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ-ի երկակիության էջը եւս չփակվեց

25.06.2009

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում երեկ ընդունվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին բանաձեւի նախագծում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի առաջարկն այն մասին, որ ԵԽ ԽՎ-ն շարունակելու է հետեւել Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դեռեւս ընթացքի մեջ գտնվող քրեական գործերին եւ զարգացումներին: Եվ սա ՀՀ-ի վերաբերյալ թվով չորրորդ բանաձեւի, թերեւս, «ամենակոշտ» ձեւակերպումն է: …

կարդալ ավելին

Ակտիվացնելու են շփումները

25.06.2009

Երկօրյա պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությանն անմիջապես հաջորդել է երկու նախագահների առանձնազրույցը: Դրանից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ս. Սարգսյանը եւ Մ. Սահակաշվիլին նշել են, որ հաճախակի հանդիպումներն ու բանակցություններն օգնում են արագ հստակեցնելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ դրանց …

կարդալ ավելին