Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հայ Ազգային կոնգրեսի կողմից հուլիսի 2-ին Մատենադարանի տարածքում հանրահավաք անցկացնելու հայտը: Սակայն Երեւանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաքին հաջորդող երթի անցկացումը: «Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Արտակ Զեյնալյանի` ս/թ. հուլիսի 2-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը` արգելելով երթի անցկացումը»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ
ՀԱԿ-ի` հուլիսի 2-ի արտահերթ հանրահավաքը կապված է քաղբանտարկյալների ազատ արձակման հետ եւ դրա ընթացքում, բացի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ելույթ են ունենալու բոլոր քաղբանտարկյալները: