Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին: Նիստից հետո հրապարակվել են որոշ մանրամասներ, որոնցից պարզ է դառնում, որ այս համաներման հիմնական նպատակն իրականում ԵԽ ԽՎ նիստից առաջ եվրոպացիների աչքին թոզի հերթական չափաբաժին փչելն է: Բանն այն է, որ համաներման` ԱԺ-ին ներկայացված …
կարդալ ավելին– Ի՞նչ հարցեր եք քննարկել ԵԽ Խվ մոնիտորինգի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ: Հատկապես ի՞նչ հարցեր էին հուզում նրանց: Համազեկուցողները կարծիք կամ պահանջ ներկայացրե՞լ են այն մասին, որ սպասվող համաներման արդյունքում պետք է ազատ արձակվեն մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում կալանավորված բոլոր գործիչները: – Համաներման մասին քննարկում չի եղել: Բայց ես այդ կապակցությամբ ուզում …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փակ ռեժիմում կայացած նիստում դրական եզրակացություն տվեց համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը: Մինչ այդ հայտնի էր արդեն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 19-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը: Երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ համաներումը չի …
կարդալ ավելինԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն «ափսոսանք» են հայտնել մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի լուծարման առնչությամբ: Այդ մասին երեկ համազեկուզողների հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին ասել են լուծարված խմբի անդամները: Նրանց փոխանցմամբ, հանդիպմանը համազեկուցողները փորձել են մանրամասներ պարզել տարաձայնությունների պատճառների վերաբերյալ եւ առաջարկել են հավաքված բոլոր նյութերն ուղարկել …
կարդալ ավելինՈւղիղ 1 տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ-ի: Եվրոպական դատարանի որոշումը հաստատեց, որ 6 տարի շարունակ ՀՀ դատական ատյաններն անօրինական վճիռներ են կայացրել «Ա1+»-ի նկատմամբ` մերժելով հեռուստաընկերության 8 հայցերը: «Փաստորեն Եվրադատարանի վճռից մեկ տարի է անցել, սակայն ՀՀ իշխանությունները դեռ այն ի կատար չեն ածել: Այդ վճիռը հստակ պահանջում …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` տիկնոջ՝ Ասմա Ալ-Ասադի հետ: ՀՀ նախագահականում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Ս. Սարգսյանի եւ Բ. Ալ-Ասադի առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ս. Սարգսյանն ասել է, որ …
կարդալ ավելինԵԽ-ն անհանգստություն է հայտնել ԶԼՄ-ների եւ ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ Ադրբեջանում ենթադրվող ուղղումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում: «Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները եւ զանգվածային լրատվամիջոցները կարգավորող օրենսդրության ենթադրվող մի քանի ուղղումների կապակցությամբ»,- համատեղ հայտարարության մեջ նշել են Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս …
կարդալ ավելինCNBS հեռուստաալիքի ուղիղ եթերում ցուցադրվող հարցազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սպանել է իրեն խանգարող ճանճին: Միջատին ամեն կերպ «համոզել» են հեռանալ սրահից, բայց վերջինս համառություն է դրսեւորել` փորձելով նստել նախագահի բաճկոնի վրա: Արդյունքում Սպիտակ տան ղեկավարը գտել է տվյալ իրավիճակից ելքը: «Հեյ, մի կողմ գնա»,- ասել է Օբաման ճանճին: Վերջինս, սակայն, անտեսել է …
կարդալ ավելինԱռաջիկա վեց օրերին Վրաստանից Հայաստան գազ չի մտնելու: Երեկ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` վրացական ընկերությունը հունիսի 16-21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: «ՀայՌուսգազարդի» Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը …
կարդալ ավելին«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքների հայտը դադարեցնելու մասին պաշտոնական տեղեկատվության ստացումից հետո հայկական կողմը կքննարկի ծրագիրը շարունակելու այլ տարբերակներ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «Այդ ուղղությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել: Դրանից հետո մենք, բնականաբար, կքննարկենք այդ ծրագրերը շարունակելու հնարավոր տարբերակները եւ կգտնենք համապատասխան լուծումներ»,- ասել …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «Ա1+»-ին տեղեկացրել է, որ Հայ Ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն` բողոքարկելով Երեւանի ավագանու ընտրությունները: Նա նաեւ նշել է, որ դիմում-բողոքներ ստացվել են ինչպես Կոնգրեսից, այնպես էլ առանձին վստահված անձանցից, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից: Ըստ «Ա1+»-ի` դիմում-բողոք է ներկայացրել նաեւ ԱՄՆ դեսպանատունը եւ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն, …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ «Trend-news»-ին տված հարցազրույցում նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը զուգահեռ գործընթացներ են: «Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացման համար անհրաժեշտ եւ կարեւոր է կարգավորել ղարաբաղյան հիմնահարցը»,- ասել է նա: Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» այլեւս ոչ արդիական լինելու մասին հարցին, նա ասել է. «Դա այդպես չէ: Հայաստանի հետ բանակցություններում մենք …
կարդալ ավելինԱնցած շաբաթ տեղեկացրել էինք, որ իշխանության հանրապետական վերնախավը հետեւողականորեն աշխատում է ԱԺ մի քանի դեռեւս անկախ պատգամավորներին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմում ընդգրկելու ուղղությամբ, ինչի համար վերջիններիս արդեն բաժանվել են «պատրաստի դիմումներ»: Այդ գործընթացը, սակայն, ՀՀԿ-ի համար դեռեւս հաջողությամբ չի պսակվում եւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրանտ Վարդանյանի որդուց` Կարեն Վարդանյանից բացի, այլ ստորագրողներ առայժմ չկան: …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե արդեն ստացել է փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ուղարկած փաստաթղթերը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ արդեն լուծարված փաստահավաք խմբի անդամները հայտարարել էին, թե Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին են ուղարկել մարտի 1-2-ին կիրառված հատուկ …
կարդալ ավելին«Foreign Policy» ամսագրի փոխանցմամբ` հնարավոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ըստ ամսագրի` նման երաշխավորագրով հանդես է եկել Մեթյու Բրայզայի նախկին անմիջական ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրիդը: Սակայն այս լուրն առայժմ չեն մեկնաբանել ո՛չ Դենիել Ֆրիդը, ո՛չ Մեթյու Բրայզան: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության մասին …
կարդալ ավելինԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` երեկ պատասխանելով «7 օր» կայքի հարցին` արդյոք ԱԻՄ-ը քննարկելո՞ւ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած` համագործակցության 12 կետից բաղկացած պլատֆորմը, ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանով չեմ հետաքրքրվում: Եթե մեզ ուղարկեին այդ հայտարարությունը, իհարկե, կկարդայինք: Բայց շատ կլինի, որ ինքը հենց այնպես մի բան հայտարարի, ես էլ դրան ուշադրություն դարձնեմ»:
կարդալ ավելինՀունիսի 14-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախագահ Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահները ստորագրել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ, ինչը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: «Հայաստանի ղեկավարությունը, ԱԺ-ն եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում քաղաքական ուժերին առաջարկել էր միավորվել մեկ ընդհանուր պլատֆորմի շուրջ: Պլատֆորմը բաղկացած է 12 հարցերից, որոնց շուրջ շատ հաճախ քննադատական մեկնաբանություններ են հնչեցրել Հայաստանի ոչ միայն ընդդիմադիր, այլ նույնիսկ տարբեր ժամանակների կոալիցիոն տարբեր ուժեր: Պլատֆորմն առաջարկում է միավորվել հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը վիժեցնելու, ԼՂՀ հարցում անհարկի զիջումներ թույլ …
կարդալ ավելինԵրեկ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային առաջադրելու մասին տեղեկություններին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասել է. «Մինսկի խմբում վերջին 10 տարիներին նշանակված բոլոր ամերիկացի համանախագահներն առավելապես եղել են ոչ թե կոնֆլիկտների լուծման, այլ էներգետիկ հարցերով մասնագետ` Ստիվեն Ման, Քերի Քավանո, Մեթյու Բրայզա: Նրանք ոչ միայն էներգետիկ ոլորտի մասնագետներ …
կարդալ ավելին