ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` երեկ պատասխանելով «7 օր» կայքի հարցին` արդյոք ԱԻՄ-ը քննարկելո՞ւ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած` համագործակցության 12 կետից բաղկացած պլատֆորմը, ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանով չեմ հետաքրքրվում: Եթե մեզ ուղարկեին այդ հայտարարությունը, իհարկե, կկարդայինք: Բայց շատ կլինի, որ ինքը հենց այնպես մի բան հայտարարի, ես էլ դրան ուշադրություն դարձնեմ»: