քաղաքականություն

Համաներումը՝ մեկ շաբաթի՞ց

11.06.2009

Համաներման մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը դարձել է ԱԺ միջանցքներում եւ աշխատասենյակներում քննարկվող հիմնական թեման, մեր աղբյուրների հավաստմամբ` նախագահականից ԱԺ է բերվելու հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում: Այս ժամկետը, ըստ երեկվա մեր զրուցակից իշխանական պատգամավորների` արդեն որոշված է վերջնականապես եւ փոփոխման ենթակա չէ, քանի որ, նրանց ասելով՝ «այլեւս այդպես է ցանկանում ոչ միայն ժողովուրդը, այլեւ Սերժ Սարգսյանը»: …

կարդալ ավելին

Աննպատա՞կ դժգոհություն

11.06.2009

«Մենք քաղաքային իշխանությունում կոալիցիա չենք կազմելու: Իրենք վերցրել են, հաղթել են, իրենք էլ պետք է պատասխան տան, իրականացնեն իրենց խոստումները եւ ծրագրերը»,- ակնարկելով «Հանրապետական» կուսակցությանը` երկու օր առաջ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեւանի ավագանու ընտրություններից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին, թե ՀՀԿ-ն չի պահպանել ԲՀԿ-ի հետ ընտրողների քվեները բաժանելու համամասնության պայմանավորվածությունը: Հրապարակումներ եղան, թե …

կարդալ ավելին

Ստորագրել են

11.06.2009

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի (կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը հուշագիրը ստորագրել էր Փարիզում) ներկայացուցիչ Ստեֆան Լոպեզի եւ Հայաստանում հավատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների դեսպանների ներկայությամբ ստորագրեցին ՀՀ-ի պաշտոնյաների ֆրանսերեն լեզվի վերապատրաստման ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` …

կարդալ ավելին

Չեղյալ է ճանաչել

09.06.2009

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Երեւանի 8/01, 8/03, 8/05 ընտրական տեղամասերում տեղի ունեցած ընտրությունները: Հիշեցնենք, որ այս ընտրական տեղամասերում արձանագրված պատկերը Դատախազության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԶԼՄ-ների հրապարակումների արդյունքում: Եվ երկու օր ՀՔԾ-ն ուսումնասիրում էր այս տեղամասերից բերված քվեապարկերը: Դրա արդյունքում արձանագրվեցին որոշակի խախտումներ, որոնցից ամենաէականն այն էր, որ քվեաթերթիկների պարկը բոլոր երեք տեղամասերում բացված էր …

կարդալ ավելին

Ադոնցի փոխարեն

09.06.2009

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցել Վաչագան Անուշավանի Խուրշուդյանին: Այս որոշման հիմք է հանդիսացել մայիսի վերջին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի` Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հետ կապված պատգամավորական լիազորությունների դադարեցումը: Ի …

կարդալ ավելին

Լուծարել է

09.06.2009

Հունիսի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին:

կարդալ ավելին

Չեն թողել նստի

09.06.2009

ԱԺ երեկվա նիստում, վերջին շրջանի սովորության համաձայն, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վեր է կացել իր պատգամավորական տեղից եւ քայլերն ուղղել է դեպի «Ժառանգություն» խմբակցության համար հատկացված շարքերը: «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը նրան թույլ չեն տվել եւ ձեռքերով փակել են ազատ նստարանը: «Մի նստեք, այստեղ մի նստեք»,- ասել են նրանք: Ս.Ալեքսանյանը հանկարծակիի գալով՝ դուրս …

կարդալ ավելին

Մի դիմում էլ դու գրի

09.06.2009

Մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ խմորումներ են առաջացրել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների` առաջին հերթին, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերություններում: Այդ խմորումները դեռեւս քողարկված դրսեւորումներ ունեն, սակայն, ամենայն հավանականությամբ, շատ շուտով ավելի հրապարակային կդառնան: Դրա մասին է վկայում մասնավորապես այն, որ անցած շաբաթվանից ՀՀԿ-ն ինտենսիվ «աշխատանքներ է տանում» ԱԺ` դեռեւս դե ֆակտո …

կարդալ ավելին

Նիստ են անելու

09.06.2009

Այսօր ժամը 17:00-ին տեղի է ունենալու Հանրային խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է համաներման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը: Այս մասին երեկ թղթակցի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ համանման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմել էին նաեւ Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի անդամներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Այն հարցին, …

կարդալ ավելին

«Վերբովկա» են անում

09.06.2009

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ կուսակցության վերնախավը անստորագիր դիմումներ է բաժանել ԱԺ դեռեւս անկախ մի քանի պատգամավորների: Դիմումներում նշված է, թե պատգամավորները ցանկանում են անդամագրվել կուսակցությանը եւ խորհրդարանում մասնակցել ՀՀԿ նիստերին: Դիմումներում գրված է նաեւ, որ նրանց դիրքորոշումը խորհրդարանում ու խորհրդարանից դուրս լինելու է ՀՀԿ-ի դիրքորոշմանը համահունչ: Այդ դիմումները ստացած պատգամավորների թվում են Սամվել Բալասանյանը, Հակոբ Հակոբյանը, …

կարդալ ավելին

Գործնական ոչինչ չի՞ արվում

09.06.2009

Երեկ ԱԺ հերթական քառօրյայում դարձյալ 30 օրով հետաձգվեց մարտի 1-ի դեպքերի առիթով ձերբակալված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը դադարեցնելու մասին հարցի քննարկումը: Երեկ` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը գործուն միջոցներ չի ձեռնարկել, …

կարդալ ավելին

Կրծքով պաշտպանում են սեփական բիզնեսը

09.06.2009

Ազգային ժողովում երեկ շարունակվեց հարկային ոլորտին վերաբերող մի քանի օրենքների փոփոխություն նախատեսող աղմկոտ նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այս օրինագծի վիճահարույց առաջարկությունն այն է, որ տարեկան 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող խոշոր տնտեսվարող սուբյեկտներում Պետեկամուտների կոմիտեն պետք է մշտական ներկայացուցիչ ունենա: Ու քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորներից շատերը նաեւ գործարարներ են, նրանց մի մասն էլ՝ …

կարդալ ավելին

«Հիմա առանձին դրոշներ բարձրացնելու ժամանակը չէ»

09.06.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երբեմնի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե չի ցանկանում մեկնաբանել իր կուսակից Զարուհի Փոստանջյանի` Հայ Ազգային կոնգրեսին հասցեագրած մեղադրանքները, սակայն նկատեց, թե` ՀԱԿ-ը «ռազմավարական լուրջ սխալներ» է թույլ տվել այս ընտրություններում: Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն էլ նախորդ շաբաթ` ՀԱԿ-ին մեղադրել էր նրանում, թե` «ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող …

կարդալ ավելին

Մեղադրականը` այսօր

09.06.2009

«Վերջը ուզո՞ւմ եք ինչ-որ բան ապացուցվի, թե՞ չէ, ուզո՞ւմ եք` երկիր սարքվի: Եթե չէ, եկեք ես էղածը թափենք մի կողմ ու ինչքան պետք է՝ ես նստեմ. ամոթ է, չէ՞, ի վերջո»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարել է Մարտի 1-ի գործով մեղադրվող, քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Դա տեղի է ունեցել …

կարդալ ավելին

Երկու դիմում

09.06.2009

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի անորոշությանը, ինչը, ըստ ՄԻՊ մամուլի հաղորդագրությունում նշված մեկնաբանության, «պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման եւ կիրառման համար»: Ըստ այդմ, Ա. Հարությունյանը ՍԴ-ին խնդրել է որոշել …

կարդալ ավելին

Oրենքի հերթական բռնաբարումը

09.06.2009

«Մեզ համար ընտրական պրոցեսն ավարտված չէ, երբ ավարտվի, մեր մյուս քայլերը կանենք: Մենք այսօր իսկ դիմելու ենք վարչական դատարան` ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»,- երեկ հայտարարեց ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մինչեւ հիմա Երեւանի ավագանու խորհրդի 13 մանդատներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ չի ներկայացրել ԿԸՀ: Ըստ նրա, քանի որ ԿԸՀ-ի կողմից իրենց …

կարդալ ավելին

Միայն զենքո՞վ կա հայի փրկություն

09.06.2009

Վերնիսաժում եւ բուկինիստական գրախանութներում դասական գրողների հատորները բավական էժան են: Օրինակ, Դոստոեւսկու եւ Չեխովի ստեղծագործություններն ամփոփող հատորներն արժեն այնքան, որքան, ասենք, Երեւանի ավագանու ընտրություններին մեկ ձայնի համար նախատեսված գումարը` 3000-5000 դրամ: Հասկանալի է, որ ընտրակաշառք վերցնողներն այդ գումարով նախատեսել էին գնել ոչ թե, ասենք, «Կարամազով եղբայրների» երկու հատորը, այլ, հավանաբար, սեւ օճառ, ձեթ եւ լուցկի: …

կարդալ ավելին

Պահանջել են 6 եւ 5 տարի

06.06.2009

Երեկ «7-ի գործից» անջատված քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործով մեղադրող կողմը պահանջել է Արզումանյանին ազատազրկման դատապարտել` 6, իսկ Սիրունյանին՝ 5 տարի ժամկետով: Մինչ մեղադրական եզրակացության հրապարակումը` դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասցրել է, սովորության համաձայն, դատարանի դահլիճից հեռացնել Ալ. Արզումանյանին` «անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար»: Այն դեպքում, երբ Արզումանյանն ընդամենը փորձել է հանգստացնել իր հարազատներին …

կարդալ ավելին

Հետաքրքիր այց

06.06.2009

Հունիսի 9-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան` այցելության նպատակն է՝ քննարկել տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի ընթացքում Ֆ. Գորդոնը հանդիպումներ կունենա իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ: ՀՀ այցելությունից հետո նա կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում: 2009թ. մայիսի 15-ին Եվրոպայի ու Եվրասիայի …

կարդալ ավելին

Այնքանով՝ որքանո՞վ

06.06.2009

«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերն արդյունավետ է այնքանով, որքանով որ այն պահանջված է»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը: «ՌԴ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին, եւ եղավ մի ժամանակաշրջան, երբ Մոսկվան ցանկանում էր ԼՂ ուղարկել իր խաղաղապահներին: Այժմ ձեւավորվել է հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների կազմը, եւ Ռուսաստանը պետք է …

կարդալ ավելին