Հետաքրքիր այց

06/06/2009

Հունիսի 9-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան` այցելության նպատակն է՝ քննարկել տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այցի ընթացքում Ֆ. Գորդոնը հանդիպումներ կունենա իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ: ՀՀ այցելությունից հետո նա կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում: 2009թ. մայիսի 15-ին Եվրոպայի ու Եվրասիայի գործերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա Գորդոնի առաջին այցն է Հայաստան: Նախքան այս պաշտոնին անցնելը Ֆ. Գորդոնը Վաշինգտոնի Բրուքինգսի հաստատությունում եղել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի արտաքին քաղաքականության գծով ավագ գիտաշխատող, իսկ դրանից առաջ` Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով պատասխանատու: