«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերն արդյունավետ է այնքանով, որքանով որ այն պահանջված է»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը: «ՌԴ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին, եւ եղավ մի ժամանակաշրջան, երբ Մոսկվան ցանկանում էր ԼՂ ուղարկել իր խաղաղապահներին: Այժմ ձեւավորվել է հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների կազմը, եւ Ռուսաստանը պետք է հաշվի նստի դրա հետ»,- ասել է նա երեկ Ադրբեջանի նախագահի վարչակազմին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: «Ռուսաստանը չի կարող հակամարտության լուծումը վերցնել միայն իր ձեռքը եւ որեւէ մեկին հրամայել»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի դիրքորոշումը ոչ հայամետ է, ոչ էլ՝ ադրբեջանամետ: «Մենք ցանկանում ենք հասնել ԼՂՀ հակամարտության արդարացի կարգավորման»,- հայտարարել է Դորոխինը: