Երեկ Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտարարեցին, թե հիմնականում բավարարված են Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքից: «Ընդհանուր կազմակերպվածությունը կատարվեց եվրոպական չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց պատվիրակության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերմագենը: «Այս իմաստով դիտորդական առաքելությունը զգալի առաջընթաց նշեց 2008թ. սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ համեմատած: Չնայած կոնգրեսի պատվիրակությունը նշեց, որ քաղաքական դերակատարները Հայաստանում …
կարդալ ավելին«Երեւանի ավագանու ընտրություններն անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան` ազատ, արդար եւ թափանցիկ»: Երեկ նման հայտարարություն է արել դիտորդական առաքելություն իրականացրած «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը: Պարզվում է՝ ԱՀԻ-ի 500 դիտորդները չեն արձանագրել եւ ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ: «Ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի …
կարդալ ավելին«Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատականն էր անցած ընտրությունների: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը, դրա հնարավորությունը չկար մեկ օրում: Ուստի իմ ելույթում հնչած գնահատականներն էլ նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը եւ՛ այս իրադարձությունների մասին, եւ՛ մեր հետագա անելիքների մասին, եւ՛ մեր ստրատեգիայի մասին կասենք հաջորդ …
կարդալ ավելինՏպավորությունն այնպիսին է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման կապակցությամբ երեւանցիներին եւ յոթ տոկոսի շեմը հաղթահարած երեք կուսակցություններին շնորհավորած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանն ապրում են տարբեր երկրներում եւ խոսում են տարբեր ընտրությունների մասին: Առհասարակ, այն, ինչ կատարվեց Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դարձյալ ցույց տվեց հասարակության հանդեպ իշխանական կուսակցությունների քամահրական …
կարդալ ավելինԱյն, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարելու են երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, իշխանական քարոզչամեքենան տարբեր սոցիոլոգների ու քաղաքագետների միջոցով դեռ շաբաթներ առաջ էր ներկայացնում: Այդ կանխատեսումը ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիայում պնդեց նաեւ այդ համայնքից պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` Վարդան Հովհաննիսյանը: «Քուր ջան, բա չգիտե՞ս թվերը ոնց պտի լինեն: Առաջինը ՀՀԿ-ն պտի …
կարդալ ավելին«Խիստ բացասական եմ գնահատում ընտրությունների արդյունքները եւ, ընտրախախտումների քանակական բնութագրիչից անցնելով որակականին, կարելի է ասել, որ երեկ քվեարկություն հասկացություն չկար, տեղամասերը վերածվել էին շուկայի»,- «tert.am»-ին տված հարցազրույցում մայիսի 31-ի ընտրություններն այսպես է գնահատել ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ցանկացած մարդ կարողացել է …
կարդալ ավելինԵրեկ Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ իրականացված բռնությունների հետ։ «Արձանագրելով, որ լրագրողների հանդեպ իրականացվող բռնությունների ալիքն ավելի է ահագնանում, հաշվի առնելով բռնությունների բացահայտման հանդեպ իրավապահների ընդգծված անտարբերությունը եւ նրանց վերստին դիմելու անհեռանկարայնությունը, ընդգծելով, որ մայիսի 31-ի ընտրությունները վկայում են, որ մարդու հիմնարար իրավունքները …
կարդալ ավելին«Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն: Մենք նաեւ հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու եւ ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր Ճանապարհ դուրս գալ: Ցավոք այդպես չեղավ,- …
կարդալ ավելինԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնելու մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Պաշտոնյաների, ընտրության թեկնածուների եւ ԶԼՄ-ների հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը խորը մտահոգություններ է հայտնում՝ խախտումների եւ մասնավորապես քարոզարշավի ընթացքում ահաբեկման մարտավարություն …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը երեկ դիմել է ԱԺ-ին` առաջարկելով ԱԺ նախագահին հունիսի 2-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, միջազգային պայմանագրի վավերացումը, որի մեջ է մտնում նաեւ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» մայիսի 20-ին ընդունած համաձայնագիրը եւ «ՀՀ բյուջետային համակարգի …
կարդալ ավելին2009-2010թթ. փոքր եւ միջին բիզնեսը կազատվի տեսչական բոլոր ստուգումներից: Երեկ ԱԺ-ում` «ՀՀ պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունը» ներկայացնելիս այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք ՀՀ նախագահի հանձնարարականով այսօր ընդունելու ենք մի աննախադեպ որոշում` նպատակ ունենալով աջակցելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ նրանց համար …
կարդալ ավելինԱյսօր առաջին անգամ մայրաքաղաքի բնակիչներս ընտրելու ենք Երեւանի ավագանի, եւ այդ ընտրության արդյունքում՝ Երեւանը, կրկին առաջին անգամ, ունենալու է թեկուզ ոչ ուղղակիորեն, սակայն ընտրված քաղաքապետ: Վերջին մի քանի ամիսներին եւ հատկապես նախընտրական քարոզչության շրջանում շատ է խոսվել այն մասին, որ այս ընտրություններն իրենց նշանակությամբ ոչ թե տեղական ինքնակառավարման կամ քաղաքային, այլ համապետական ընտրություններ են եւ …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցավ ՀԱԿ վերջին համապետական նախընտրական հանրահավաքը, որը անհամեմատ ավելի բազմամարդ էր, քան մայիսի 1-ի եւ մայիսի 15-ի հանրահավաքներն էին: Այս հանրահավաքը աչքի ընկավ նաեւ նրանով, որ ավելի շատ էին ելույթ ունեցողները, նրանց թվում էլ` մտավորականները: Բացի դերասան Երվանդ Մանարյանից, ելույթ ունեցան նաեւ օպերային երգչուհի Արաքս Դավթյանը եւ սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: «Ուզում եմ …
կարդալ ավելինՄայիսի 27-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ խոստացել էր Փաստահավաք խմբի գործունեության մասին մեկնաբանություններ տալ միայն այն ժամանակ, երբ իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի կարգավիճակն այդ խմբի ղեկավարի պաշտոնում հստակեցվի: Նա նաեւ հայտարարել էր, թե հաջորդ անգամ «գլադիատոր կուղարկի, որ դրանց դիմանա»: Երկու օր առաջ Վ.Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին, ու …
կարդալ ավելինՀՀ կառավարության երեկվա նիստում կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները: Միաժամանակ որոշել է նշանակել եւ անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ եւ ֆինանսավորել ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսերը։ Ի դեպ, երեկ Սարգիս Սահակյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր էր մնացել ՀՅԴ-ական Վրեժ Գյոզալյանի հրաժարականից հետո:
կարդալ ավելինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ընկերությունը հայտնի է ՄՏՍ բրենդով: Ըստ ընկերության կայքէջում տեղադրված հաղորդագրության, տնօրենների խորհրդում առաջադրվել է ընդհանուր առմամբ 13 մարդ: «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում: Տնօրենների խորհրդում առաջադրված են անկախ …
կարդալ ավելինԵրեկ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ նախատեսված են այսօր: Մինչ այդ` մայիսի 28-ին, Երեւան էր ժամանել ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, անշուշտ, շատ կարեւոր քայլ է ղարաբաղյան կարգավորման ճանապարհին, եւ մենք տարածաշրջանում …
կարդալ ավելին«Եթե մենք ճգնաժամին արձագանքենք կարճաժամկետ խնդիրները լուծելով, բյուջեն լցնելու՝ այս պահի նպատակն իրականացնելով, մենք կկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, եւ կբացառենք տնտեսական աճի հնարավորությունը»։ Ինչպես ասում են՝ ոսկի խոսքեր, որոնց հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն է։ Թերթի ընթերցողները կհամաձայնեն, որ այդ հարցը մենք …
կարդալ ավելինՀաշվի առնելով Ընտրական օրենսգրքի պահանջը, ըստ որի՝ արգելվում է ընտրությունների նախօրեին քարոզչական բնույթի նյութերի հրապարակումը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքի ելույթը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: *** Որքան էլ փորձենք, այնուամենայնիվ, անհնար է խուսափել արտաքին քաղաքականության հարցերի արծարծումից, քանի որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու նաեւ միջազգային հարաբերությունների առումով։ Հայաստանի արտաքին …
կարդալ ավելին«Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս երեք տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ Սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ, իրոք, …
կարդալ ավելին