ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնելու մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Պաշտոնյաների, ընտրության թեկնածուների եւ ԶԼՄ-ների հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը խորը մտահոգություններ է հայտնում՝ խախտումների եւ մասնավորապես քարոզարշավի ընթացքում ահաբեկման մարտավարություն իրականացնելու մասին կրկնվող ահազանգերի առնչությամբ։ Պատվիրակությունը մայիսի 29-ին՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ուսումնասիրել իրավիճակը եւ ընտրական գործընթացի օրինականությունը»: