ՀՀ կառավարության երեկվա նիստում կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները: Միաժամանակ որոշել է նշանակել եւ անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ եւ ֆինանսավորել ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսերը։ Ի դեպ, երեկ Սարգիս Սահակյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր էր մնացել ՀՅԴ-ական Վրեժ Գյոզալյանի հրաժարականից հետո: