Լրջորեն վտանգված է

02/06/2009

Երեկ Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ իրականացված բռնությունների հետ։ «Արձանագրելով, որ լրագրողների հանդեպ իրականացվող բռնությունների ալիքն ավելի է ահագնանում, հաշվի առնելով բռնությունների բացահայտման հանդեպ իրավապահների ընդգծված անտարբերությունը եւ նրանց վերստին դիմելու անհեռանկարայնությունը, ընդգծելով, որ մայիսի 31-ի ընտրությունները վկայում են, որ մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները Հայաստանում անվերջ ոտնահարվում են` միջազգային կառույցների կրավորական կեցվածքի ներքո, Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների գոյությունը լրջորեն վտանգված է»,- նշված է հայտարարության մեջ: