«Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կշարունակեն այն հարցերի քննարկումը, որոնք չլուծված են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգում»,- այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Կողմերի միջեւ քննարկումը կընթանա արդեն ուրվագծված օրակարգի շրջանակներում եւ կդառնա Պրահայի հանդիպման շարունակությունը»,- ասել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է …
կարդալ ավելին– Պարոն Աբրահամյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում հաճախ է խոսում այն մասին, որ հասարակության մեջ քաղաքականապես ակտիվ զանգվածը քիչ է: Արդյո՞ք սա մտահոգություն է, թե ՀԱԿ-ը չունի այնքան համակիրներ, որոնց վրա հենվելով` կարողանա քաղաքական իրավիճակ փոխել կամ հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում: – Նույնիսկ Շոթա Վարդանյանների (նկատի ունի Ահարոն Ադիբեկյանին.- Ա.Ա.) սոցհարցումները պետք …
կարդալ ավելինՀայաստանի համախառն ներքին արդյունքը 2009 թվականի ընթացքում կնվազի 11%-ով։ Երեկ Poilcy Forum Armenia-ի կազմակերպած տնտեսագիտական ֆորումի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Վերջինս, ի դեպ, ողջունեց ֆորումը՝ գոհունակություն հայտնելով այն բանի համար, որ Հայաստանում վերջապես սկսել են խոսել խնդիրների մասին։ «Այն, ինչ կատարվում էր Հայաստանում, անգամ հրապարակման ենթակա չէր։ Մեզանում …
կարդալ ավելին«Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) տարբերվում է մնացած բոլոր համայնքներից նրանով, որ ունենք միացյալ ուժ եւ անմիջապես աշխատում ենք իշխանությունների հետ (ինչը չկա, ես չեմ տեսնում մյուս երկրներում): Չկա այնպիսի պրոբլեմ, որ եթե մեզ լրջորեն անհանգստացնի, չկարողանանք 1 ժամվա մեջ մինչեւ նախագահ հասցնել այդ հարցը, եթե մեզ պետք լինի»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՌՀՄ նախագահ, Համաշխարհային …
կարդալ ավելին– Ի՞նչ է Երեւանը Ձեզ համար։ – Նախ՝ այն իմ ծննդավայրն է եւ ամենասիրած քաղաքը աշխարհում։ Ես մեծացել եմ Երեւանի հետ, աշխարհի մասին իմ ընկալումը ձեւավորվել է այստեղ։ Երեխա ժամանակից հիացել եմ նրա յուրաքանչյուր նոր շենքով ու կառույցով, ուրախացել եմ նրա առօրյայով, երեւանցիներին հատուկ հպարտությամբ հետեւել նրա զարգացմանը։ Հիշում եմ բոլոր մեծ փոփոխությունները, որ կատարվեցին …
կարդալ ավելինԿիրակի օրը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նախընտրական հանդիպում են ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում` հիշատակելով իշխանությունների քարոզարշավի խոստումները, ասել է. «Հետեւեք իրենց քարոզարշավին` «մենք որ գանք, գնահատելու ենք մարդուն, քաղաքը վերադարձնելու ենք քաղաքացուն». էդ տղերքին ուզում եմ հարց տալ` տղերք Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը էս քաղաքից չե՞ն, քաղաքացի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի փոխարեն Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Արտակ Դավթյանն էլ Արմեն Աշոտյանի փոխարեն ընտրվեց Կրթության եւ գիտության հարցերով մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ: Վերջինիս` այդ պաշտոնին ընտրվելուն դեմ էին քվեարկել փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցող 6 պատգամավորներ: Ս.Նիկոյանը ստացել էր 3 «դեմ»: ԱԺ-ում …
կարդալ ավելին«Ես չեմ կարծում, որ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր բնորոշումը չէ: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության առանցքային խնդիրը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը` ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»,- երեկ Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի …
կարդալ ավելին«Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից Հայաստանը, հավանաբար, աշխարհի եզակի տեղերից է, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորները, տվյալ դեպքում՝ թուրք զինվորները կանգնած են ռուս զինվորների դեմ: Այս ամենը շատ նման է «սառը պատերազմի» արձագանքին»,- «Թուրքիայի հետ սահմանի մոտ բնակվող հայերը զգուշությամբ են վերաբերվում հարաբերությունների ջերմացմանը» հոդվածում նման կարծիք է հայտնել «The New York Times» թերթի լրագրողը: «Բլուրի վրա գտնվող …
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու հայցն ընդդեմ Ռուսաստանի: ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավարը պնդում է, որ քննության ընթացքում խախտվել են իր իրավունքները: Խոդորկովսկին մի քանի հայց է ներկայացրել Եվրոդատարան: Սա դատարանի կողմից ընդունված առաջին հայցն է: Նրա նախկին գործընկեր Պլատոն Լեբեդեւը նմանատիպ հայցով դիմել էր Եվրոդատարան: 2007-ին դատարանը վճիռ կայացրեց …
կարդալ ավելին«Ադրբեջանը մտադիր է Թուրքիային գազը վաճառել շուկայական արդար գնով»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը: «Ներկայում գների բարձրացման հարցը քննարկվում է: Յուրաքանչյուր ապրանք իր գինն ունի, ադրբեջանական գազը՝ նույնպես, եւ մենք ջանալու ենք հասնել այդ շուկայական գնին»,- ասել է Ալիեւը: Նշենք, որ ներկայում ադրբեջանական գազը Թուրքիային մատակարարվում է հազար …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպման ժամանակ ավելի շատ բան կախված է լինելու Հայաստանի դիրքորոշումից» Day.Az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով, «եթե Երեւանը պատրաստ չէ այժմ որեւէ փաստաթուղթ ստորագրել, որում ուրվագծված լինի հակամարտության լուծման ամրապնդման որեւէ հնարավորություն, Պետերբուրգում կայանալիք հանդիպման …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ: Ի սկզբանե այս հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Նախ, ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ համաներում կարող է հայտարարել ԱԺ-ն` ՀՀ նախագահի առաջարկությամբ: Այսինքն` ՀՀ նախագահն առաջարկում է, ԱԺ-ն էլ հաստատում կամ …
կարդալ ավելին«Առաջարկը ծնում է պահանջարկ»,- մոտ 200 տարի առաջ ասել է ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը։ Բացատրությունը պարզ էր. նա գտնում էր, որ գերարտադրություն չի կարող լինել. արտադրության ընթացքում գոյանում են եկամուտներ՝ աշխատավարձի, հումքի եւ վառելիքի համար կատարված ծախսերի, շահույթի տեսքով։ Հետո այդ եկամուտները ստացած մարդիկ գնում են ապրանքներ եւ ծառայություններ, այսինքն՝ ձեւավորում են պահանջարկ։ Ու …
կարդալ ավելինԵրեկ Թբիլիսյան խճուղում գտնվող նախկին Քրեական դատարանի շենքում շարունակվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հայցադիմումի քննարկումն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատի էր տվել ՀԺ-ին փետրվարի 6-ի այն հրապարակման համար, որտեղ գրված էր, թե Լեւոն Քոչարյանը Դուբայում հարբած վիճակում անկարգություն է արել եւ Ոստիկանություն է տարվել: Քոչարյանների ընտանիքը, իհարկե, որոշ լրատվամիջոցներում …
կարդալ ավելին«Հարկային օրենսդրության փոփոխությունները կարող են հանգեցնել կառավարության հրաժարականին»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` նշելով, սակայն, որ հրաժարական պահանջողը «Ժառանգությունը» չի լինելու: Ա. Մարտիրոսյանի այս կանխատեսումը դուր չի եկել իշխանական պատգամավորներին: «Ինչպե՞ս թե հրաժարական ենք պահանջելու: Մենք իշխանության մաս լինելով՝ մեր հրաժարակա՞նն ենք պահանջելու»,- կոալիցիոն երկվության հեռանկարից հուզված` ասել է …
կարդալ ավելինԿառավարությունը ոչ թե ցանկանում է պայքարել ստվերի դեմ, այլ կոմպրոմատներ է հավաքում գործարարների դեմ: Երեկ նման կարծիք է հայտնել ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը` գնահատելով Կառավարության ներկայացրած վերջին հարկային փաթեթը, որով նախատեսվում է ձեռնարկություններում հարկային մարմնի կողմից պարտադիր ներկայացուցչի նշանակում: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում կոմպրոմատներ հավաքել գործարարների դեմ, Արա Նռանյանն ասել …
կարդալ ավելինՕլեգ Յանկովսկու մահը որոշակիորեն մթագնեց շաբաթը: Գոնե նրա արվեստի սիրահարների համար շաբաթը չափազանց գորշ կթվար, եթե չլինեին երկու՝ բառացիորեն վառ իրադարձություն, որոնց գումարվեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Մայիսի 28-ին, Հանրապետության օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու: Սակայն ամեն բան՝ հերթով: Առաջին վառ, կարելի է ասել` վարդագույն, իրադարձությունը Աֆղանստանի արեւելքում տեխասցի 19-ամյա …
կարդալ ավելինԻնչպես տեսնում ենք` 2009թ. գարունը բավականին թեժ էր հայ-իրանական շփումների տեսանկյունից: Նախ մարտի 13-ին Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին եւ հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահի հետ: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը վերաբերող: Այնուհետեւ` ապրիլի 3-ին, Հայաստան ժամանեց ԻԻՀ Ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը եւ ՀՀ տրանսպորտի եւ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարության ժամանակ վկա Գագիկ Ավդալյանը մտել է Կենտրոն-Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան եւ անհետացել: Այդ մասին դիմում է ստացել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վկայի հարազատներից: Դիմումում, ըստ նրա, պնդում կա, որ 30 հոգի` դատարանի շենքի դիմաց հավաքված մարդիկ պնդել են, որ հիմնական մուտքից առնվազն …
կարդալ ավելին