Արդար գնով

25/05/2009

«Ադրբեջանը մտադիր է Թուրքիային գազը վաճառել շուկայական արդար գնով»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը: «Ներկայում գների բարձրացման հարցը քննարկվում է: Յուրաքանչյուր ապրանք իր գինն ունի, ադրբեջանական գազը՝ նույնպես, եւ մենք ջանալու ենք հասնել այդ շուկայական գնին»,- ասել է Ալիեւը: Նշենք, որ ներկայում ադրբեջանական գազը Թուրքիային մատակարարվում է հազար խորանարդ մետրը 120 դոլար գնով: