Օրերս հայտնի դարձավ, որ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը համագործակցել է իշխանությունների հետ եւ վաճառել է հանձնաժողովում իր կուսակցության տեղերը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն էլ հայտարարել էր, թե Ս. Ալեքսանյանն իրենց կուսակցին կաշառել է: Մամուլում հրապարակվեց նաեւ, թե վերջինս «առեւանգել» է Ս. Հարությունյանին: Ի պատասխան իր հասցեին հնչած այս մեղադրանքների, …
կարդալ ավելին– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, սակայն արդեն բազմաթիվ միջադեպեր են գրանցվել: Կենտրոն եւ Ավան համայնքներում ինչ-որ երիտասարդներ ծեծել էին ՀԱԿ-ի թռուցիկները բաժանող կանանց ու երիտասարդներին: Երկու օր առաջ էլ միջադեպ գրանցվեց արդեն իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ: Ինչի՞ դրսեւորում են, Ձեր կարծիքով, նախընտրական այս կրքերը: – …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երեկ հանդիպեցին Ավան համայնքի ընտրողների հետ: Այս հանդիպումն ուշագրավ էր առաջին հերթին նրանով, որ մի քանի օր առաջ այդ նույն համայնքում ծեծի էին ենթարկվել ՀԱԿ-ի թռուցիկները բաժանող երեք կանայք: Ծեծող երիտասարդները հայտարարել էին, որ Ավանի ընտրողներն արդեն կողմնորոշված են եւ ՀԱԿ-ին չէ, որ պետք իրենց ձայնը տան: Սակայն երեկվա հանդիպման ժամանակ …
կարդալ ավելինԳործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի կարծիքով, կոալիցիոն մյուս ուժերի եւ ընդդիմության ընտրապայքարի մեթոդները նույնն են: Եվ, ըստ նրա, դրա ապացույցն է ընդդիմության եւ ՀՀԿ-ականների միջեւ Ավանում տեղի ունեցած միջադեպն ու նախօրեին Քանաքեռ-Զեյթուն համայնքում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կայացած «ռազբորկան»: «Ոչ մի տարբերություն չկա, բոլորն էլ պայքարում են ձայնի համար»,- ասում է Գ. Բեգլարյանը, ով երեկ …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է վերջին օրերին քաղբանտարկյալների դատավարություններին դատակոչված վկաների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ահաբեկչությունն ու ճնշումը: «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։ Դատակոչված վկաները հրաժարվում են իրենց …
կարդալ ավելինՄայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ Եվրամիության «Արեւելյան Գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում ստորագրվեց Համատեղ հայտարարություն: Ստորեւ ներկայացնում ենք Հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը: «Եվրոպական հանձնաժողովի խորհուրդ, Բրյուսել, Մայիսի 7, 2009թ. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի եւ ՈՒկրաինայի Հանրապետությունների ներկայացուցիչները եւ Կառավարության ղեկավարները, Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները եւ իր անդամ պետությունների ղեկավարները …
կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի անդամ («Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցություն), Արտաքին հարցերով հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սուաթ Կինիկլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին` հատուկ «168 Ժամի» համար: – Ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին, որ պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի նույն օրվա հայտարարությունում կար «ողջամիտ ժամկետներում» դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչ: Ձեր կարծիքով, ո՞րն է ողջամիտ …
կարդալ ավելին«Լրատվամիջոցների աշխատակիցների դեմ վերջերս կրկնվող բռնարարքները վնաս են հասցրել Հայաստանում լրատվամիջոցների ազատության իրավիճակին»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Հիշեցնենք, որ անցած երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել լրագրողների դեմ հարձակման երկու դեպք: Ծեծի են ենթարկվել «ARMENIA Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը եւ «Շանթի» մեկնաբան Նվեր Մնացականյանը: Ս. Կապինոսը երեկ …
կարդալ ավելինԵրեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն` զինվորական ծառայություն չանցած նոր նշանակված նախարարների մասին: «Հերթական անգամ, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետական բարձր պաշտոնների նշանակվեցին զինվորական ծառայություն չանցած անձինք: Առավել դժվար է պատկերացնել Կրթության եւ գիտության ՀՀԿ նախարարի վիճակը` ի՞նչ օրինակով պետք է բացատրի մեր երիտասարդներին, որ զինվորական ծառայություն …
կարդալ ավելինԻ պատասխան մեր թերթի մայիսի 2-4-ի համարում տպագրված Լիլիթ Ավագյանի «Երբեք չասել՝ «երբեք» հոդվածի՝ ընթերցողներից մեկը` Արման Վարդանյան անունով, հայտնել է իր դիտարկումները, որոնք ներկայացնում ենք առանց կրճատման: «Երբեք չասել` «երբեք» հոդվածում հեղինակը անդրադարձել է Լ.Տեր-Պետրոսյանի մայիսմեկյան ելույթում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արտահայտված գնահատականներին: Խոսելով «ճանապարհային քարտեզի» ենթադրյալ չորս կետերի մասին, հեղինակը նշում է «…պետական սահմանների …
կարդալ ավելին«Մեր իշխանությունների լռությունը մտահոգիչ է, իսկ բրայզաները, մամեդյարովներն ազատ դաշտ են գտել, ինչ ուզում` հայտարարում են»,- անդրադառնալով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` Պրահայում տեղի ունեցած վերջին հանդիպմանը` «Ա1+»-ին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա` Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը «սառը ջուր լցրեց բոլորի գլխին»` ասելով, թե «որեւէ …
կարդալ ավելինԵԽ նախարարների կոմիտեի` մայիսի 12-13-ին կայանալիք 119-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մադրիդ: Այդ մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
կարդալ ավելինԱյս շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելելու է Ադրբեջան եւ Ռուսաստան: Թուրքիայի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված է չորեքշաբթի օրը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ Բաքվում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ «CNN-Turk»-ի, Էրդողանը նաեւ ելույթ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: «Թրենդի» հաղորդմամբ, Էրդողանի այցը Բաքու մեկօրյա …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան հանդես են եկել հայտարարությամբ` նվիրված հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագրի կնքման 15-ամյակին: «15 տարի առաջ վերջ դրվեց լայնամասշտաբ թշնամանքին Լեռնային Ղարաբաղում, որը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաուժեղ հակամարտությունն էր: Այդ ժամանակ առաջնորդները կայացրին խիզախ եւ հեռատես որոշում` հրահանգելով ռազմական հրամանատարներին` պայմանագիր ստորագրել հրադադարի վերաբերյալ` առանց սահմանափակ …
կարդալ ավելին«Ես կարծում եմ, որ, վերջ ի վերջո, Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերը փուլ առ փուլ կվերադարձվեն Ադրբեջանին, եւ այդ տարածքներ կվերադառնան ադրբեջանցի փախստականները»,- երեկ ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` անդրադառնալով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` մայիսի 7-ին Պրահայում կայացած հանդիպմանը եւ ԼՂ հակամարտության …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթացի հույս ունեն հակամարտության կարգավորման չորս հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում, որոնց մեծամասնության շուրջ արդեն ձեռք է բերվել փոխհամաձայնություն»,- «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ դեսպան Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, բոլոր բանակցությունները տարվում են «ոչինչ համաձայնեցված չէ, …
կարդալ ավելին– Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վերջին` պրահյան հանդիպումը որեւէ առաջընթաց արձանագրե՞ց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Սկզբում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե բոլոր այն հարցերը, որոնց քննարկման համար նախագահները եկել էին, համաձայնեցվել են, սակայն դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, թե բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, կողմերի միջեւ շատ …
կարդալ ավելին«Հայ-թուրքական հարաբերություններում ամենահակասական հարցերից է «առանց նախապայմանների բանակցությունների» էությունը, հարց, որ երկու երկրների պաշտոնյաները հաճախ մեջբերում են երկրների միջեւ համերաշխության գործընթացը բնորոշելիս»,- թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է թուրք դիվանագետներից մեկը: Սակայն նա ավելացրել է, որ տվյալ դեպքում դա անհնար է: «Մեր նախապայմանը, իհարկե, պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումն է, …
կարդալ ավելին– Անցած շաբաթ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարեց, թե «ԼՂՀ-ն դադարել է լինել տարածաշրջանում ռազմաքաղաքական միավոր եւ գործոն, ինչպես նաեւ դուրս է մնացել խնդրի լուծման բանակցային գործընթացից այն բանից հետո միայն, երբ 1999թ. Երեւանում որոշվել է չեզոքացնել իրեն»: Նա նաեւ ասաց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ կապ չուներ, …
կարդալ ավելինԱյս օրերին Երեւան էր այցելել Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Դյուգեն: Մայիսի 10-ին տիկին Դյուգեն հանդիպեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Տիկին Դյուգեն Գ. Բեգլարյանին փոխանցեց Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի բարեմաղթանքները՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ: 1995թ. սկսած Երեւանի Արաբկիր համայնքը նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ ակտիվ համագործակցում է Պլեսի-Ռոբինսոնի հետ: Քաղաքն այս տարի նշում …
կարդալ ավելին