«Մեր իշխանությունների լռությունը մտահոգիչ է, իսկ բրայզաները, մամեդյարովներն ազատ դաշտ են գտել, ինչ ուզում` հայտարարում են»,- անդրադառնալով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` Պրահայում տեղի ունեցած վերջին հանդիպմանը` «Ա1+»-ին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա` Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը «սառը ջուր լցրեց բոլորի գլխին»` ասելով, թե «որեւէ առաջընթաց չկա»: Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հարցազրույցում մի շարք հակասություններ է նկատել. «Մի դեպքում ասում է` ինչ վերաբերում է ԼՂ-ին եւ մյուս տարածքներին, ապա այն կվերադարձնեն Ադրբեջանին` քայլ առ քայլ, մյուս դեպքում ասում է, որ չգիտի, թե ինչ է սպասվում ԼՂ-ին»: Բրայզայի խոսքից Ա. Իսկանդարյանը կարեւորում է միայն այն, որ ԼՂ հիմնախնդիրը հստակ առանձնացված է հայ-թուրքական խնդրից: