Երեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն` զինվորական ծառայություն չանցած նոր նշանակված նախարարների մասին: «Հերթական անգամ, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետական բարձր պաշտոնների նշանակվեցին զինվորական ծառայություն չանցած անձինք: Առավել դժվար է պատկերացնել Կրթության եւ գիտության ՀՀԿ նախարարի վիճակը` ի՞նչ օրինակով պետք է բացատրի մեր երիտասարդներին, որ զինվորական ծառայություն անցնելը ոչ միայն օգտակար է տղամարդու համար, այլեւ` անհրաժեշտ է մեր Հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը: Այսպիսով, ՀՀ Կառավարության 17 տղամարդ անդամներից այսօր միայն 6-ն են անցել զինվորական ծառայություն: Կառավարության այս ցուցանիշը (35%), թերեւս ամենացածրն է շարունակվող մեր հետազոտություններում»,- նշված է հաղորդագրության մեջ: