Երեկ Ազգային ժողովի պատգամավորները «փակ-գաղտնի քվեարկությամբ» ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Թերեւս նրա զբաղեցրած հենց այս վերջին պաշտոնն էլ դեր խաղաց խմբակցության քարտուղարից ԱԺ փոխնախագահի պաշտոնին հասնելու համար, քանի որ շատերի կարծիքով՝ այդպիսով իշխանությունները փոխհատուցեցին Ս. Նիկոյանին Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է: «Հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթերով («Ասպարեզ» հաղորդաշար, 17.05.09) հաղորդման ժամանակ, պատասխանելով Ավան համայնքում ՀԱԿ-ի հանրահավաքի թռուցիկները բաժանող կանանց ծեծի ենթարկելու փաստի մասին հարցին՝ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագյուլյանը ասաց հետեւյալը. «Չի կարելի այդ դեպքին միակողմանի նայել, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նրանք թռուցիկները բաժանելիս նաեւ հայհոյել են։ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ս. Իվանովի այցը լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար: Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը, ըստ հաղորդագրության` արձանագրել են 2 երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե ազատազրկված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի ու Սասուն Միքայելյանի ներկայացրած օրինագիծն ինչո՞ւ չի ընդգրկվել քառօրյայի օրակարգում: Այդ նախագծով պատգամավորներն առաջարկում էին փոփոխության ենթարկել անցած տարի մարտին ընդունած ԱԺ որոշումը, որպեսզի հնարավոր լինի փոխել իրենց խափանման միջոցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկում էր Կառավարության հեղինակած հարկային ոլորտին վերաբերող մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի անդամները, ովքեր մեծամասամբ գործարար պատգամավորներ էին, տարբեր փաստարկներ ներկայացնելով` դեմ էին արտահայտվում այդ փոփոխություններին: Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկությունների համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեն կարող է ամեն օր հսկողություն իրականացնել այն ընկերություններում, որոնք ունեն տարեկան …
կարդալ ավելինԻնչպես արդեն հրապարակվել էր անցած շաբաթավերջին, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի փոխարեն Ազգային ժողովի փոխնախագահ պետք է դառնար ՀՀԿ խմբակցության քարտուղար, Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ինչը եւ տեղի ունեցավ երեկ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կուսակցության վարչությունը որոշել է առաջադրել Ս.Նիկոյանի թեկնածությունը: «Էլ առաջարկություններ չկա՞ն»,- հարցրեց ԱԺ նախագահ …
կարդալ ավելին«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ն մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի բոլոր համայնքներից համամասնորեն ընտրված 1000 բնակիչների շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցին` «Մասնակցելո՞ւ եք արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին», դրական է պատասխանել հարցվողների 53,8 %-ը, բացասական` 17,3 %-ը: Դժվարացել է պատասխանել հարցվողների 28,9 %-ը: Հարցին էլ, թե` «Ընտրություններին մասնակցության դեպքում …
կարդալ ավելինՄայիսի 9-12-ը ընկած ժամանակահատվածում «APR Group» հետազոտական կենտրոնը Երեւանի 663 բնակիչների շրջանում իրականացրել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հետազոտությունը անց է կացվել Երեւանի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Ըստ մեթոդաբանության, հարցումն ապահովում է հետազոտության տվյալների 4% ճշգրտություն: Հետազոտության արդյունքում ստացված անվանական տվյալները բացահայտել են մեր հասարակության շրջանում …
կարդալ ավելինԵրեկ Մատենադարանին հարակից տարածքում կայացել է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: Թեեւ այն անց է կացվել Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում, սակայն արծարծված հարցերի առումով նման է եղել նախորդ` համապետական հանրահավաքներին: Մասնավորապես` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մի շարք կարեւոր շեշտադրումներ է արել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման ներկայիս գործընթացների վերաբերյալ: «Ցեղասպանության …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահի կայքէջում հրապարակվել է մի տեղեկատվություն, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետեւողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական …
կարդալ ավելինՆախընտրական շրջանում Հայ Ազգային կոնգրեսի առաջին համապետական հանրահավաքը Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ երեկ: Երեկ նույնպես մարզերից Երեւան եկող քաղաքացիներից շատերին «Վահան» օպերացիայի շրջանակներում ոստիկանները թույլ չէին տվել հասնել մայրաքաղաք: Հատկապես Վանաձորից, Աշտարակից ու Կոտայքի մարզից երթուղային տաքսիները դատարկ էին հասնում Երեւան: Բայց բազմամարդ հանրահավաքը, այնուամենայնիվ, կայացավ: Ի դեպ, հարթակից ներքեւ հանրահավաքին երեկ հետեւում էր …
կարդալ ավելինԵրեկ 1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդ առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԼՂ հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, այժմ Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը հանդես է եկել մի շարք հետաքրքրական հայտարարություններով, որոնք, որոշակի իմաստով, թերեւս, արտահայտում են նաեւ ՌԴ ներկայիս վերնախավի տրամադրությունները ԼՂ հարցի վերաբերյալ` ԼՂ հարցը առաջիկայում չի լուծվի: Նրա հիմնական ասելիքը …
կարդալ ավելինՍիրելի հայրենակիցներ, Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երեւանի ավագանու ընտրություններն առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա: Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին եւ արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին: Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացող …
կարդալ ավելին«Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցություններում ու հայտարարի, որ հակամարտության կարգավորման գործում դեմ է առաջարկվող ցանկացած ոչ ֆորմալ ձեւաչափի, որտեղ կարող է ներգրավված լինել Թուրքիան»,- երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նշելով, որ միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա նաեւ …
կարդալ ավելինՄարտի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, «հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Գոյթեփե եւ Յարըմջա ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը …
կարդալ ավելինՆախօրեին ըստ մամուլի հրապարակումների եւ ականատեսների ծեծի ենթարկված Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Արայիկ Քոթանջյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն ոչ ոք չի ծեծել: Նա ընդամենն ասել է, որ նախօրեին «փոքրիկ վիճաբանություն» է եղել ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական տղաների միջեւ: Հիշեցնենք, որ այդ «փոքրիկ վիճաբանության» պատճառով նախօրեին մայրաքաղաքի Ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների մեծ մասը գտնվել …
կարդալ ավելին«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հռետորաբանությունը քիչ առնչություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական գործընթացի հետ»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործընթացներին մոտ կանգնած եվրոպական դիվանագիտական աղբյուրը` վկայակոչելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Պրահայում նախորդ շաբաթ կայացած էներգետիկ գագաթաժողովի ընթացքում գործընկերների հետ ունեցած հանդիպումները: Ըստ նույն աղբյուրի` այդ հանդիպումների ընթացքում անդրադառնալով իր եւ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրան` խմբակցության քարտուղարի պաշտոնում փոխարինելու է ՀՀԿ-ական երիտհանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը:
կարդալ ավելին«Իր անվտանգությունը ապահովելու` Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունն ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, եւ դրան Ադրբեջանը հակադրեց ուժ` էթնիկ զտումներ, բացահայտ լայնածավալ ագրեսիա` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների»,- ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում:
կարդալ ավելինԵրեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Վերջինիս գործը ապրիլի 1-ին կասեցվել էր` առողջական վիճակի վատթարացման պատճառով: Դրանից հետո ավելի քան մեկ ամիս Շանթ Հարությունյանը կատարյալ մեկուսացվածության եւ անմարդկային պայմաններում գտնվում էր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ «պետպատվերով» աշխատող բժիշկները պետք է իբրեւ թե դատաբժշկական եզրակացություն տային Շանթ Հարությունյանի առողջական վիճակի …
կարդալ ավելին