«Իր անվտանգությունը ապահովելու` Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունն ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, եւ դրան Ադրբեջանը հակադրեց ուժ` էթնիկ զտումներ, բացահայտ լայնածավալ ագրեսիա` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների»,- ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում: