Արդեն հայտնի են

14/05/2009

Մեր տեղեկություններով, ԱԺ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրան` խմբակցության քարտուղարի պաշտոնում փոխարինելու է ՀՀԿ-ական երիտհանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: