Մարտի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, «հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Գոյթեփե եւ Յարըմջա ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»: Հատկանշական է, որ հենց երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի այլ հատվածներում տեղի է ունեցել ԵԱՀԿ դիտորդական առաքելության պլանային մոնիտորինգը: