Փոխհատուցեցին

19/05/2009

Երեկ Ազգային ժողովի պատգամավորները «փակ-գաղտնի քվեարկությամբ» ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Թերեւս նրա զբաղեցրած հենց այս վերջին պաշտոնն էլ դեր խաղաց խմբակցության քարտուղարից ԱԺ փոխնախագահի պաշտոնին հասնելու համար, քանի որ շատերի կարծիքով՝ այդպիսով իշխանությունները փոխհատուցեցին Ս. Նիկոյանին Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում «քրտնաջան աշխատանքի» համար: Բնականաբար, ինքը` Սամվել Նիկոյանը, համաձայն չէ այդ տեսակետի հետ: «Եթե կա թափուր տեղ, ապա ինչո՞ւ՝ ոչ ես»,- ի պատասխան իր պաշտոնական առաջխաղացման մասին տեսակետների՝ մեր թղթակցի հետ զրույցում ասել է արդեն ԱԺ փոխնախագահ Ս. Նիկոյանը: