Սպանված ճանճը

18/06/2009

CNBS հեռուստաալիքի ուղիղ եթերում ցուցադրվող հարցազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սպանել է իրեն խանգարող ճանճին: Միջատին ամեն կերպ «համոզել» են հեռանալ սրահից, բայց վերջինս համառություն է դրսեւորել` փորձելով նստել նախագահի բաճկոնի վրա: Արդյունքում Սպիտակ տան ղեկավարը գտել է տվյալ իրավիճակից ելքը: «Հեյ, մի կողմ գնա»,- ասել է Օբաման ճանճին: Վերջինս, սակայն, անտեսել է նախագահի խնդրանքը: Այդ ժամանակ Օբաման սպասել է, երբ ճանճը մի տեղ նստի, եւ սպանել է միջատին: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հանգիստ շարունակել է. «Այսպիսով, ինչի՞ մասին էինք խոսում: Լավ է, չէ՞: Ես նրան խաբեցի»: