Դադարեցվել է

18/06/2009

Առաջիկա վեց օրերին Վրաստանից Հայաստան գազ չի մտնելու: Երեկ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` վրացական ընկերությունը հունիսի 16-21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: «ՀայՌուսգազարդի» Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից` առանց սահմանափակումների: