ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «Ա1+»-ին տեղեկացրել է, որ Հայ Ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն` բողոքարկելով Երեւանի ավագանու ընտրությունները: Նա նաեւ նշել է, որ դիմում-բողոքներ ստացվել են ինչպես Կոնգրեսից, այնպես էլ առանձին վստահված անձանցից, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից: Ըստ «Ա1+»-ի` դիմում-բողոք է ներկայացրել նաեւ ԱՄՆ դեսպանատունը եւ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն, որոնք դիտորդական առաքելություն իրականացնելիս հանդիպել են որոշակի ընտրախախտումների: