«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքների հայտը դադարեցնելու մասին պաշտոնական տեղեկատվության ստացումից հետո հայկական կողմը կքննարկի ծրագիրը շարունակելու այլ տարբերակներ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «Այդ ուղղությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել: Դրանից հետո մենք, բնականաբար, կքննարկենք այդ ծրագրերը շարունակելու հնարավոր տարբերակները եւ կգտնենք համապատասխան լուծումներ»,- ասել է նա: Ըստ Գ. Սարգսյանի` այդ աշխատանքները հնարավոր է իրականացնել եւ՛ մեկ դոնոր կազմակերպության, եւ՛ մի քանի ֆինանսավորման աղբյուրների միջոցներով: